ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

⛈️ Հանրապետության տարածքում մայիսի 6-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ, 6-ի ցերեկը առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։

Մայիսի 7-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
🌡️ Օդի ջերմաստիճանը մայիսի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։

Понравилась статья? Поделиться с друзьями: