«Անցնող օրերը հայոց պատմության մեջ կմտնեն՝ որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ մանրամասներ հայտնեց Արցախում ընթացող մարտերից:

«Շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Անցնող գիշերը բավականին ինտենսիվ ու ծանր մարտեր էին Շուշիի շրջակա բնակվայրում Շուշի տանող ճանապարհներին և մերձակայքում: Եթե 1992-ի մայիսի 8-ը հայոց պամության մեջ մտել է՝ որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս անցնող օրերը հայոց պատմության մեջ կմտնեն՝ որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր: Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյուռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է: Այսօր մեր հրետանին, հետևակը և այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել»,- ասաց նա:

աղբյուր

(Visited 90 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: