Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին, Երևանի Կենդանաբանական այգում երեխաներին շնորհավորել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի կենդանաբանական այգին փոքրիկների համար ուրախ ժամանցի բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել: Հունիսի մեկին երեխաների մուտքի տոմսը Կենդանաբանական այգի անվճար է: