Հանրապետության տարածքում`
Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ին շրջանների զգալի մասում, 5-ին հյուսիսային շրջաններում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 1-2-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, 4-5-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում`
Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: