Կառավարության նիստում արդեն քննարկվում են լուրջ և օգտակար փոփոխություններ, որոնք իրականանալու դեպքում կնպաստեն երկրի քաղաքացիների ավելի լավ ապրելուն։
Օրինակ քննարկվել է եկամտահարկի նվազեցման հարցը, արագաչափերի և տեսանկարահանող սարքերի տուգանքների հարցը և որոշակի ժամկետով դրանց գործունեության կասեցում մինչև նորմալ ծրագիր ներկայացվի դրանց օգտագործելու ու խելքին մոտ տուգանքներ լինեն։
Սա ընդամենը մի քանի օրվա կառավարության քննարկումներն են, որոնց իրականացման համար ժամանակ է պետք, որից հետո անցում է կատարվելու մնացած հարցերին ու էլի ժամանակ է պետք։
Սակայն այս ամենը ջուրը կլցվի, եթե երկրում գնալով քաոս սկսի ու բոլորը սկսեն իրենց պահանջները փողոցներում ներկայացնել։ Այդ դեպքում վստահ եմ , որ մենք կսկսենք երանի տալ բռնապետությանը, քանի որ քաոսը անտանելի ու կործանարար շրջան է ցանկացած պետության համար։
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք