ԱՄՆ կոնգրեսականը խիստ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ նշելով, որ Ալիևի ռեպրեսիվ քաղաքականության պատճառով ադրբեջանական հասարակությունը բնակվում է անազատ հասարակական միջավայրում և որպես ժողովրդավարության օրինակ բերել Հայաստանին:
Նախ, 2003 թվականից նախագահ Իլհամ Ալիևը իր ձեռքն է վերցրել ադրբեջանական ողջ պետական և քաղաքացիական կառույցները: Դրա արդյունքում ճնշել և վերացրել է քաղաքական ընդդիմությանը: Կոնգրեսականը նշել է, որ Ադրբեջանում մոտ 140 քաղբանտարկյալ կա:
Մի խումբ կոնգրեսականներ Դոնալդ Թրամփին կոչ են արել, որպեսզի Ալիևի հետ համագործակցելու դեպքում ուշադրություն դարձնի մարդու իրավունքների նորմերի պահպանմանը: Կոչ է արվել նաև սառեցնել մարդու իրավունքները ոտնահարող ադրբեջանցի գործիչների հաշիվները և արգելել նրանց ճանապարհորդությունն ԱՄՆ-ում:
Ադրբեջանը իր հերթին խնդիր է դառնում ԱՄՆ-ի համար, որպես գործընկեր, քանի որ ԱՄՆ-ն չի կարող համագործակցել մի պետության հետ, ով չի հարգում սեփական երկրի քաղաքացիների իրավունքները:
Ալիևին նաև կոչ են արել ուշադրություն դարձնել հարևան Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին և դրանից հետո հետևություն անել ու կանգնել ժողովրդի կողքին:
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք