Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Սերժ Սարգյանի նկատմամբ

Ադրբեջանի իշխանությունները 297 հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարել ինտերպոլում, ովքեր մեղադրվում են Խոջալույում կատարված ցեղասպանությունը կազմակերպելու մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ նշված իբր ցեղասպանությունը կատարվել է հենց ադրբեջանցիների կողմից սեփական ժողովրդի հանդեպ, բայց հանցագործ իշխանությունը չի դադարում դրա մասին բարձաձայնելու գործընթացը։

Հետախուզվող 297 հոգուց դեռ ոչ մեկ չի ձերբակալվել ու ամենայան հավանականությամբ չի էլ ձերբակալվի ինտերպոլի կողմից, քանի որ նշված կառույցը կեղծ խաղերի մեջ չի մտնի ադրբեջանական իշխանության հետ։ Հետախուզվողների մեջ մտնում է նաև Սերժ Սարգսյանը, ով ըստ ադրբեջանական կողմի պնդմամբ անմիջական մասնակցություն է ունեցել Խոջալուի դեպքերի հետ։

Սարգսյանի հրաժարականից հետո ադրբեջանական կողմը ավելի մեծ թափով է լծվել այդ արդեն նախկին Հայաստանի վարչապետին բերման ենթարկելու գործին։ Սակայն ինտերպոլը հանդիսանում է ոչ քաղաքական կառույց ու գրեթե չի զբաղվում քաղաքական գործիչների ձերբակալմամբ, եթե նրանց համար հատուկ հրաման չի տրվում։ Տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի գործը դիտվում է քաղաքական կոնտեքստում և միայն ԱՄՆ- կամ Մեծ Բրիտանիայի հրամանով ինտերպոլի աշխատակիցները կարող են բերման ենթարկեն Սարգսյանին։

Իր հերթին ԱՄՆ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ավելի լավացնելու նպատակով կարող է հրաժարվել Սարգսյանի ձերբակալության հրամանից կամ հակառակը՝ սպառնալ, որ կամ կձերբակալի կամ թույլ չի տա նրան երկրի սահմանները լքել։

Սա իհարկե ադրբեջանական կողմի զառանցանքներն են, ովքեր փորձում են ինչ-որ կերպ պղտոր ջրում ձուկ բռնեն և օգտվելով Հայաստանի լարված իրավիճակից փորձում են իրենց կեղծ քարոզչությունները առաջ տանեն։ Բայց սրանք դեռ չեն հասկացել, որ երբեք չեն կարող մտնել մատի և մատանու արանքը ու չեն կարող միջամտեն մեր երկրի ներքին իրադարձություններին։ Անկախ նրանից Սարգսյանը ներկա , թե նախկին, լավ թե վատ պաշտոնյա է եղել, դա ընդհանրապես չի կարող ազդել մեր և ադրբեջանցիների հարաբերությունների վրա ու մենք իրենց հանձնելու Սերժ Սարգսյան չունենք։

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝  Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: