Ադրբեջանական մամուլը ամեն գնով փորձում էր ինչ-որ մեղմացնող բան գտնել

Երբ ադրբեջանական մամուլը իրեն հատուկ ձևերով չի կարողանում նյութ գրել նոր նշանակված ԶՈւ ԳՇ պետի մասին, ուրեմն անակնկալի պահերը դեռ շարունակվում են։

Մովսես Հակոբյանի հեռանալու պահին մի այնպիսի հոդվածների շարան էին ներկայացրել տարօրինակ վերնագրերով, որից զգացվում էր ՝ համ անակնկալի են եկել, համ հույս ունեն, որ նորանշանակ շտաբի պետը պետք է գոնե մի փոքր մեղմ լինի, քան գեներալ-գնդապետ Հակոբյանը։ Ադրբեջանական կողմը Հակոբյանին համարում էր հակաադրբեջանական ամենախիստ քաղաքականություն վարող ռազմական գործիչ, դրա համար հիմք էին հանդիսացել Հակոբյանի մի շարք հարցազրույցները և արտահայտած մտքերը Ադրբեջանի և իրենց բանակի մասին։

Գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակումից հետո դեռ երկար ժամանակ չէին կարողանում նույնիսկ պաշտոնական լուրը տեղադրեն կայքերում։ Ամեն գնով փորձում էին գոնե ինչ-որ մեղմացնող բան գտնեն, որպեսզի համեմատեն Մովսես Հակոբյանի գործունեության հետ։ Պարզվում է Արտակ Դավթյանը նույնպես միշտ և ամեն առիթների շատ կոշտ է արտահայտվել ադրբեջանական բանակի և նրանց հետ տարվող պատերազմի մասին, միշտ հայտարարել է, որ հաղթելուց բացի այլ ելք չկա ու մենք պարտավոր ենք հաղթել թշնամուն։

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: