Ադրբեջանական կողմը հայտարարում է գրաված տարածքների մասին: Հայկական կողմը հայտարարում է, որ տեղեկությունը կեղծ է

Ադրբեջանական կողմը հայտարարում է գրաված տարածքների մասին:
Հայկական կողմը հայտարարում է, որ տեղեկությունը կեղծ է, քանի որ հայկական կողմն է թույլ տվել, որ ադրբեջանցի գյուղացիները գնան իրենց պապերի գերեզմաններին այցելեն:

Երկու տարբերակների հետ զուգահեռ տարածվում է լուսանկար՝ գյուղացիները իրենց հարազատների գերեզմանների մոտ: Ոչ մի նկար չկա գրաված տարածքներից կամ դիրքերից, որոնց շնորհիվ Ադրբեջանը իբր վերահսկելու է այդ տարածքները:

Ադրբեջանը, երբ գրավեց Վարազաթումբ/Lələ Təpə բարձունքը դրան հաջորդեց բազմաթիվ ֆոտոսեսիաներ, նախարարի այցելություն և մինչև այսօր այդ դիրքի լուսանկարներն են տարածում ու հոդվածներ ձոնում:

Ադրբեջանը իր ժողովրդին ապացուցելու բան ունի ու ցանկացած մեկ միլիմետր գրավելու դեպքում ոչ թե գյուղացիներին ցույց կտա, այլ այդ դիրքերը:

Չկա լուսանկար, ուրեմն չկա նաև ապացույց: Ուրեմն կեղծ են տրված տեղեկությունները, ուրեմն իրոք մերոնք սխալվել են, որ դրանց մարդու տեղ են դրել:

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: