Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ-ի) տնօրեն Արթուր Վանեցյանն ամուսնացած է, ունի երկու որդի։
Ավագ որդին՝ Արտյոմը շուտով կդառնա 18 տարեկան, կրտսեր որդին՝ Դավիթը՝ 10: Կնոջ՝ Նոնա Վանեցյանի հետ ծանոթացել է դեռ դպրոցական հասակում։
Վանեցյանի մասին համացանցում շատ քիչ տեղեկատվություն կա, սակայն նա առաջին անգամ հանրությանը հայտնի է դարձել «Սասնա ծռեր»-ի գործով։
Նա ակտիվ դերակատարություն է ունեցել «Ծռերի»՝ ՊՊԾ գնդից դուրս գալու ընթացքում։