ԱԱԾ տնօրենը որոշ մտահոգությամբ է վերաբերվում պաշտոնյաների սոցցանցային ուղիղ միացումներին

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցցանցային ուղիղ միացումներին որոշ մտահոգությամբ է վերաբերվում: Այս մասին նա հայտարարեց մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Ստեղծված իրավիճակում անխուսափելի են նման երևույթները, որոնք կարող են նաև սպառնալիք լինել որոշակի առումով ազգային անվտանգությանը։ Բայց պետք է մեր գործընկերներին բացատրենք, ուղղորդենք, որ նման երևույթները լինեն այնպես, որ որևէ վնաս չհասցնեն: Իհարկե, պետք է լինի հասարակության հետ մշտական կապը, դա նաև վարչապետի դիրքորոշումն է, որ բոլոր պաշտոնյաները պետք է բաց աշխատեն, մշտական կապի մեջ լինեն, բայց պետք է հասկանանք՝ ինչպես կազմակերպել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վանեցյանը:

 

ՀՀ նոր կառավարության կազմավորումից հետո (ամբողջական կազմակերպումը՝ մայիսի 12) պաշտոնյաները սոցիալական ցանցերի իրենց էջերի միջոցով պարբերաբար ուղիղ միացմամբ իրականացնում են հասարակության իրազեկում օրվա ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ: ԱԱԾ տնօրենի հետ հանդիպմանը հարց է հնչել մասնավորապես մայիսի 18-ին Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից ուղիղ միացման ժամանակ սեղանին երևացող փաստաթղթերի առնչությամբ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: