Եթե դուք վախենում եք սխալվել ընտրելով մազերի երանգը, ապա հանգիստ կարող եք ընտրությունը կանգնեցնել այս 4-ից մեկի վրա: Այս գույները սազում են բոլորին:
Աստղային ոճաբան Ռիտա Հազանը պատմել է ունիվերսալ գույների մասին, որոնց ընտրությունն ապահովում է հաջողված և ոճային կերպար` անկախ բնական մազերի և մաշկի գույնից:
Շոկոլադե-շագանակագույն
Այս տարբերակը մուգ գույների միջից ամենաունիվերսալն է: Այն գեղեցիկ է նայվում և մուգ, և բաց մաշկ ունեցողների վրա: Այն ընդգծում է շագանակագույն աչքերի խորությունն ու երկնագույն ու կանաչ աչքերի պայծառությունը: Այս գույնը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից:
Մուգ խարտյաշ` ոսկե առկայծումով
Շատերն այս գույնը համարում են ձանձրալի և փորձում են անցնել ավելի բացին կամ մուգին: Սակայն երկու դեպքում էլ աղջիկներն իրենց դատապարտում են արմատների մշտական ներկելուն կամ անփույթ տեսք ունենալուն: Իրականում մուգ խարտյաշը կատարյալ բազային տոն է: Այն ուղղակի պետք է թարմացնել ոսկեգույն փնջերով և կերպարը կփայլի:
Մեղրային շիկահեր
Այս գույնը հավասարազոր է զգեստապահարունմ երկնագույն ջինսեր ունենալուն: Դրա հետ սազում է ամեն ինչ: Ինչո՞վ է մեղրային շիկահերը տարբերվում ոսկեգույնից: Մեղրայինն ավելի խորքային է և կարմրավուն պիգմենտի հետ այն ավելի ջերմ է, ինչը դարձնում է այս երանգն ունիվերսալ և ընդգծում է մաշկն ու աչքերը:
Բնական խարտյաշ
Այժմ բոլորը ձգտում են բնականին, իսկ խարտյաշն ամենամաքուրն է և բնականը մազերի բոլոր երանգներից: Այն խորհուրդ չի տրվում միայն թեժ սևահերներին, քանի որ նրանց ձիթագույն մաշկը փոքր-ինչ հողագույն տեսք է ստանում մազերի հետ կոնտրաստում: Մնացածների համար այն կատարյալ տարբերակ է: