I-IV դասարաններում գնահատականները կչեղարկվեն. գնահատականներ չեն լինի

Ուսումնական գործընթացի առնվազն առաջին 4 տարիների ընթացքում գնահատականներ չեն լինի, կլինեն խրախուսումներ, այնպես, ինչպես հիմա I դասարանում է, այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սա լավ համակարգ է, որը հնարավորություն է տալիս երեխային կապել գիտելիքի հետ, ոչ թե թվանշանի: Սա հանրակրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ կբերի»,- ասաց նախարարը՝ խոստանալով, որ դա կիրականացվի շատ շուտով:

(Visited 155 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: