Ժամանակակից իրողություններն այնպիսին են, որ մարդկանց մեծ մասը վարկեր է վերցնում բանկերից։ Դա պայմանավորված է նրանով, որ մարդը սկզբում ապրում է իր հնարավորություններից վեր: Փոխառված գումարների համար մեծ տոկոսներ վճարելով, իհարկե, նա մոտ ապագայում հարստանալու քիչ հնարավորություն է ունենում։ Եթե Դուք դիմեք հարուստ մարդկանց, ապա կարող եք տեսնել, որ նրանք սկզբում այլ վերաբերմունք ունեն կյանքի նկատմամբ։ Ահա 9 կանոն, որոնցով ապրում են հարուստ մարդիկ։ Միգուցե դրանք Ձեզ համար ուղեցույց կծառայեն ֆինանսական կյանքում:
1. Նրանք գնում են օգտագործված ապրանքներ․
Դուք կզարմանաք, բայց դա այդպես է։ Նրանք կարիք չունեն թանկարժեք իրեր գնելով բարձրացնել իրենց ինքնագնահատականը։ Հարուստ մարդիկ վատ բան չեն տեսնում օգտագործված իրեր գնելու մեջ, այդ թվում՝ հագուստ, կահույք, մեքենաներ: Եթե իրը կարծես թե նորը լինի, ինչո՞ւ ավելի շատ վճարել: Նրանք կնախընտրեն խնայված կոպեկը ներդնել ավելի կարևոր բանի մեջ։

2. Նրանք գնում են մատչելի իրեր․
Հարուստների հոգեբանությունն այնպիսին է, որ նրանք գնում են այնպիսի իրեր, որոնք կարող են իրենց թույլ տալ։ Նրանք չեն վերցնում այնպիսի վարկեր, որոնց վճարումն իրենց ամսական եկամուտներից բարձր է։ Նրանք ոչ մի լավ բան չեն տեսնում երկար տարիների ստրկության մեջ, ինչը նրանց կզրկի կյանքի բերկրանքներից։
3. Նրանք երկարակյաց իրեր են գնում․
Գնելով էժան ապրանք՝ մենք հաճախ ինքներս մեզ խաբում ենք, թե այս կերպ գումար ենք խնայում։ Դուք անկեղծորեն հավատում եք, որ գումար կխնայեք՝ օրինակ գնելով էժան կոշիկներ: Իրականում այն շատ շուտով կմաշվի, և Դուք ստիպված կլինեք նորից գնումներ կատարել։

4. Նրանք պատրաստ են սպասել․
Հոգեբանները հետաքրքիր փորձ են անցկացրել, որի օրինակներից մեկն այժմ կբերենք, որպեսզի ավելի լավ հասկանաք հարուստների մտածելակերպը։ Մի խումբ մարդկանց առաջարկվել է 2 տարբերակ՝ 1) նրանց անմիջապես կտրվի $5, կամ 2) նրանց կտրվի $10, բայց որոշ ժամանակ անց։ Զարմանալիորեն, մարդկանց մեծամասնությունը նախընտրեց առաջին տարբերակը: Միայն մի քանի հոգի համաձայնեցին սպասել 10 դոլարի։ Այսպիսով, հարուստ մարդիկ պատրաստ են սպասել լավագույն առաջարկներին, գումար ներդնել և ժամանակի ընթացքում արդյունք ստանալ։ Սա նրանց ավելի է գրավում, քան ակնթարթային շահույթը:
5. Նրանք թոշակի չեն անցնում․
Իհարկե, հարուստ մարդիկ նույնպես դադար են վերցնում, բայց նրանք կարող են իրենց թույլ տալ չաշխատել կենսաթոշակային տարիքի հասնելուց շատ առաջ։ Երբ նրանք հասնում են այս նշաձողին, չեն դադարում աշխատել: Ավելին, եռանդուն մարդու համար դժվար է գոյատևել պարապությունը։

6. Նրանք տնտեսող են․
Ամեն օր շուկայագետները մեզ «ստիպում են» գնել։ Հաճախ մենք ինքներս չենք հասկանում, որ վերջին գնումը մեր գիտակցված ընտրությունը չէ, այլ ամենուր տարածված գովազդի գործողությունը: Հարուստ մարդիկ չեն ընկնում մարքեթինգային հնարքների հետևից: Նրանք գնում են այն, ինչ իրենց իրականում անհրաժեշտ է, և նրանք կնախընտրեն ներդնել մնացած ռեսուրսները ավելի արժեքավոր բանի մեջ: Զարմանալի չէ, որ ասում են. «Խնայված կոպեկը վաստակած կոպեկն է»:
7. Նրանք օգտվում են զեղչերից․
Հարուստ մարդիկ այնքան էլ ծույլ չեն՝ ակցիաներին, զեղչերին և հատուկ առաջարկներին հետևելու համար: Կրկին, ինչու՞ ավելի շատ վճարել, եթե կարող եք գումար խնայել:

8. Նրանք պլանավորում են բյուջեն․
Բոլոր հարուստ մարդիկ պլանավորում են իրենց ֆինանսները։ Հաշվի են առնում ծախսերն ու եկամուտները, ավանդների տոկոսները, բոնուսները, նվերները։ Այսինքն՝ յուրաքանչյուր կոպեկը նշանակություն ունի։ Այստեղ շատ կարևոր է անկեղծ լինել ինքդ Ձեզ հետ և չմոռանալ բոլոր ծախսերը հաշվի առնելու մասին։ Բյուջե պահելով առնվազն մեկ տարի՝ Դուք կարող եք տեսնել, թե որ կատեգորիաներն են Ձեզ համար ամենաթանկը և պարզել, թե հատկապես որտեղ գերծախսելու կարիք չկա:
9. Նրանք հարուստ տեսք չունեն․
Հարուստ մարդկիկ կարիք չունեն ցույց տալու բոլորին, որ իրենք հարստություն ունեն: Շատ դեպքերում նրանք ունեն համարժեք ինքնագնահատական և նման են բավականին սովորական մարդկանց։ Բայց ամենակարևորը, հարուստ մարդիկ հարստություն են վաստակում, որպեսզի ապրեն աշխույժ և հագեցած կյանքով: Նրանք ոչ մեկին ոչինչ չեն ապացուցում, այլ պարզապես վայելում են իրենց շրջապատող աշխարհը:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն