8 Տարբերություն Իմաստուն Կնոջ և Խելացի Կնոջ Միջև

Խելացի լինելը հրաշալի է: Բայց ավելի լավ է իմաստուն լինել…

Հնարավոր չէ վստահել մի մարդու, ով միշտ ճիշտ է, քանի որ սեփական ճշմարտացիությունը նրա համար ամենից կարևորն է: Եվ եթե ճիշտ մնալու համար խելացի կինը պետք է բաց թողնի տղամարդուն, նա դա կանի:

Հնարավոր չէ թուլանալ խելացի կնոջ կողքին. նա մատնացույց կանի ցանկացած սխալ, նույնիսկ, եթե սխալն աննշան լինի: Իսկ տղամարդը, արտաքին աշխարհում բախվելով բազմաթիվ խնդիրների, իր սիրելի կնոջ կողքին ցանկանում է հանգստանալ:

Cluber-ը ներկայացնում է 8 տարբերություն իմաստուն կնոջ և խելացի կնոջ միջև:

1. Խելացի կինը, հայտնաբերելով ամուսնու սխալը, կհիշեցնի նրան, որ այդ մասին զգուշացրել էր: Իմաստուն կինը կաջակցի, երբեմն կձևացնի, թե ոչինչ չի նկատել:

2. Ճգնաժամային իրավիճակում հայտնված խելացի կինը կստանձնի ղեկը և կսովորեցնի իր ամուսնուն ճիշտ ապրել:Իմաստուն կինը շատ նրբանկատորեն ցույց կտա նրան ուղղությունը և կաջակցի այնտեղ «հասնելու» ճանապարհին:

3. Խելացի կինը երեխաներին մաթեմատիկա կսովորեցնի՝ անկախ ամեն ինչից։Իմաստունը յուրաքանչյուրի մեջ անհատականություն կտեսնի:

4. Խելացի կինն աշխատավայրում կփորձի բոլորից լավը լինել: Իմաստուն կինը թիմում կստեղծի սիրո և ջերմության մթնոլորտ:

5. Խելացի կինը խառնվելու է իր չափահաս երեխաների կյանքին: Իմաստուն կինը թույլ կտա երեխաներին ցանկացած իրավիճակում ձեռք բերել փորձառություն:

6. Խելացի կինը կպայքարի իր սկեսուրի ազդեցության դեմ, կպաշտպանի իր անկախությունը ծնողներից և կվիճի նրանց հետ՝ իրեն ուղղված խորհուրդների պատճառով: Իմաստուն կինը կսովորի ժպտալ, լուռ լսել և հարգել:

7. Խելացի կինը ցանկանում է փոխել ամբողջ աշխարհը, վերափոխել շրջապատի բոլոր մարդկանց: Իմաստուն կինը կսկսի ինքը փոխվել, և ուրիշներին կընդունի այնպիսին, ինչպիսին նրանք կան:

8. Խելացի կինը կարծում է, որ երջանիկ է նա, ով ճիշտ է: Իմաստուն կինը գիտի, որ ճիշտ է նա, ով երջանիկ է:

ԱՂԲՅՈՒՐ

(Visited 1 011 times, 2 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: