8 արարք, որ տղամարդը անում է միայն այն դեպքում, եթե իսկապես սիրում է

Նա լսում է Ձեզ․

Տղամարդը, ով իսկապես հոգ է տանում Ձեր մասին և թանկ է գնահատում Ձեր հարաբերությունները, տառացիորեն որսում է Ձեր յուրաքանչյուր արտաբերած բառ։ Նա ուշադիր է լսում ու ողջ հոգով, այլ ոչ թե ուսումնասիրում է իր հեռախոսը՝ ձև անելով, թե իբր ուշադիր է։ Չէ՞ որ նա չի համբերում Ձեզ ավելի մոտիկից ճանաչել։ Նրան հետաքրքրում է տառացիորեն ամեն ինչ, այն, թե ինչն է Ձեզ երջանիկ դարձնում, ինչն է օգնում աճել ու զարգանալ, և ինչն է, ընդհակառակը, Ձեզ զայրացնում,  նյարդայնացնում ու հունից հանում։

Եվ ևս մեկ դետալ. տղամարդը ոչ միայն ուշադիր լսում է Ձեզ, այլև հիշում է յուրաքանչյուր մանրուք կամ ասվածի դետալ։ Չէ՞ որ նա շատ է գնահատում այն փաստը, որ Դուք վստահել եք ու անկեղծ եք եղել իր հետ։

Նա Ձեզ գեղեցիկ է համարում նույնիսկ ամենավատ օրերին․

Ի վերջո, նրանք չեն սիրում արտաքին տեսքի համար, և հասուն տղամարդը հասկանում է, որ աչքերի տակ շրջանակները, պզուկները կամ շրթունքների հերպեսը ժամանակավոր և բնական երևույթներ են:

 

Նա գնահատում է Ձեր կարծիքը․

Ձեր համոզմունքներն ու նախընտրությունները, շատ հարցերի նկատմամբ Ձեր տեսակետը չափազանց կարևոր են Ձեզ սիրող տղամարդու համար։ Նա շատ է գնահատում այն, թե ինչ եք Դուք մտածում իր արտաքինի, ընկերների, պլանների ու նպատակների մասին։

Նրան հետաքրքիր է Ձեր կարծիքն իրերի ու իրադարձությունների վերաբերյալ։ Օրինակ, ի՞նչ վերաբերմունք ունեք Դուք կրոնի նկատմամբ և ի՞նչ քաղաքական հայացքներ։ Սիրելի երաժշտությունը, սիրելի և ոչ սիրելի զբաղմունքները, երկարաժամկետ պլանները, երեխաների հանդեպ Ձեր վերաբերմունքը և այլն։

Նա հանում Ձեզ պատրաստ է ամեն ինչի․

Որպեսզի իմանաք՝ նա իսկապե՞ս խորապես  Ձեզ սիրում է, թե՞ ոչ, Դուք պետք է տեսնեք, թե ինչերի՞ է այդ մարդը պատրաստ գնալ հանուն Ձեզ։ Եթե տղամարդն իր ողջ ուժերը ներդնում է Ձեզ ապացուցելու համար իր սերը, ուրեմն նա իսկապես սիրում է Ձեզ։

Նա, ով սիրում է ողջ հոգով, միշտ Ձեզ երջանիկ դարձնելու հնարը կգտնի։ Նա պատրաստ է հոգ տանել Ձեր մասին, երբ հիվանդանում եք, հաճելի փոքր բաներ նվիրել, որ գունավորի Ձեր գորշ առօրյան։

Նա հավանություն է տալիս Ձեր բոլոր երազանքներին․

Նա, ով իսկապես սիրում է, Ձեզ ուզում է միշտ հաջողակ ու երջանիկ տեսնել։ Նա չի խանդի Ձեզ աշխատանքի հանդեպ, չի նախանձի, այլ ընդհակառակը, կօգնի ամեն ինչում, ինչ Ձուք մտածել եք իրականություն դարձնել։ Նա երեխայի պես կուրախանա Ձեր բոլոր հաջողությունների ու հաղթանակների համար։

Իսկ եթե տխրեք, կամ ինչ-որ բան չստացվի, Ձեզ կգրկի ու կգտնի անհրաժեշտ բառերն աջակցության համար։ Եվ Ձուք կոգևորվեք՝ մտածելով՝ ինձ սիրում են, ուրեմն ամեն ինչ կստացվի։

Նա ցանկացած հարցւմ կարեկցում է Ձեզ․

Երբ Ձեզ սիրում են ողջ սրտով, ապա էմոցիոնալ մակարդակում միանում են Ձեզ։ Տղամարդը Ձեզ հետ կիսում է ոչ միայն երջանկությունը, այլև ցավն ու հուսահատությունը։ Նա իսկապես տառապում է, երբ Ձեզ տխուր կամ անտրամադիր է տեսնում։

Նրա համար անտանելի է անգամ այն միտքը, որ ինչ-որ մեկը նեղացրել կամ ստորացրել է Ձեզ։ Այժմ Ձեր վշտերն ու անհաջողությունները նաև նրանն են։

Նա աշխատում է հեռու պահել Ձեզ ցավից․

Կարող եք վստահ լինել, որ տղամարդու զգացմունքները շատ խորն ու անկեղծ են, եթե նա անում է ամեն ինչ, ինչ իրենից կախված է, որ Ձեզ հեռու պահի ցավից։ Նրա համար կարևոր է, որ ոչ ինքը, ոչ ինչ-որ ուրիշ մարդ, նույնիսկ անկախ իր կամքից, Ձեզ չնեղացնի։

Ձեզ անտրամադիր տեսնելը նրա ուժերից վեր է, և դրա համար էլ նա աշխատում է Ձեզ մեկուսացնել ու հեռու պահել ցավից։

Նա Ձեզ սիրում է այնպիսին, ինչպիսին որ Դուք կաք․

Իսկական սերն անվերապահ է։ Այն ենթադրում է, որ մարդիկ միմյանց սիրում են ամբողջովին, բոլոր թերություններով հանդերձ։ Սիրում են ոչ թե գեղեցիկ ոտքերի կամ շքեղ կրծքի համար։ Սիրում են մարդու անձը՝ ընդունելով նրա իրական էությունը։

Սիրում են այն, ինչը Ձեզ բացառիկ է դարձնում ու ուրիշներին ոչ նման։ Չէ՞ որ իզուր չէ, որ Ձեր սիրելին Երկրագնդի վրա միլիոնավոր այլ մարդկանցից ընտրել  է հենց Ձեզ։ Ձեր խենթությունները, սովորություններն ու մտքերը միայն Ձեզ են բնորոշ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 371 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: