5 մшհшցու վտшնգшվոր իրեր, որոնք մենք ԱՄԵՆ ՕՐ օգտագործում ենք

Չնայած այն բանին, որ տունը բոլորի մոտ ասոցացվում է անվտանգության հետ, այնտեղ կան բազում առարկաներ, որոնց վտանգի մասին անգամ չենք էլ մտածում։

Ծայրահեղ զգույշ եղեք, եթե տանն ունեք

Սպիտակեցուցիչ

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սպիտակեցուցիչը վտանգավոր է առողջության համար, սակայն քչերը գիտեն, որ օրգանիզմին մեծ վնաս կարող են հասցնել նաև մաքրող միջոցի գոլորշիները։ Իսկ սպիտակեցուցիչը՝ խառնելով թթուների կամ ամոնիումի հետ՝ առողջությանը կարող եք անդառնալի վնաս հասցնել։

Ատամի մածուկ

Արդյո՞ք գիտեք, որ ատամի մածուկն ինքն իրենով վտանգավոր է, քանի որ պարունակում է ֆտորիդ։ Դրա վնասը ուղղակիորեն կախված է օրգանիզմում հայտնվող քանակությունից։ Ատամները լվանալու համար օգտագործվող քանակը անվտանգ է մարդու համար, մինչդեռ մածուկի մեծ չափաբաժինը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների։

Երկարացման լարեր

Թեպետ երկարացման լարերը հարմար են, դրանք շատ ավելի վտանգավոր են, քան կարող եք պատկերացնել։ Բանն այն է, որ երկարացման լարերը հրավտանգ են, ու հաճախ դառնում են հրդեհի պատճառ։

Կահույքը փայլեցնող հեղուկ

Սա անհրաժեշտ նյութ է կենցաղում, սակայն թունավոր է․ դրա մեծ քանակությունը շնչելով՝ մարդ կարող է բախվել թոքերի ախտահարման խնդրի հետ։

Հակաայրիչ ծածկույթով սպասք

Հարմար, անփոխարինելի իր խոհանոցում, սակայն մասնագետները պնդում են, որ տեֆլոնով ծածկված սպասքեղենը թունավոր է։ Ու դրանք անվտանգ են այնքան ժամանակ, մինչև չեն տաքանում։ Երբ կաթսաներն ու թավաները տաքանում են՝ հասնելով ոչ հարմար ջերմաստիճանի, ծածկույթը սկսում է գոլորշիանալ՝ արտադրելով թունավոր գազեր։

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: