Shamshyan.com-ը գրում է.

Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց անհետ կորած 4-ամյա աղջնակին ողջ են հայտնաբերել 2 կմ հեռավորության վրա գտնվող «Գետափ» հանգստյան տան տարածքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հուլիսի 13-ին՝ ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա է կորել․ մոտակայքում առկա է նաև առվակ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։