3 գդալ ու իմ սպիտակեղենը նորից ձյունաճերմակ է, կարծես նոր գնված լինի. պարզ խորամանկություն

Սպիտակեցնող միջոցների հաճախակի կիրառման դեպքում գործվածքը բարակում է, պատառոտվում: Սպիտակեղենը եռացնելը բավականին ժամանակատար գործ է:

Պատմում ենք սպիտակ իրերը լվանալու ամենապարզ ու անվտանգ միջոցը. սա կարող եք հաճախ օգտագործել, քանի որ այն չի վնասում գործվածքը

Ահա թե ինչ միջոց եմ կիրառում

2լ տաք ջրին ավելացրեք 2ճ.գ. պերօքսիդ և 1ճ.գ. ամոնիակ:

Եթե սպիտակեղենը դեղնած է, կարող եք 1 ճ.գ. լվացքի փոշի ավելացնել:

Խառնուրդի մեջ դրեք սպիտակեղենը, թողեք այդպես ամբողջ գիշեր:

Որպեսզի նյութերի հոտը չտարածվի, ծածկեք դույլը տոպրակով:

Առավոտյան քամեք իրերը, պարզաջրեք և ուղարկեք լվացքի մեքենան:

Եվս մի խորհուրդ. ցանկալի է լվանալ 40°C ջրով:

Բացի այդ, սպիտակ իրեր լվանալիս թմբուկի մեջ 1ճ.գ. կերակրի աղ լցրեք: Այդպես ձեր իրերը մոխրագույն չեն դառնա:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: