2026 թվականի մարտի ամենահաջողակ օրը ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանի համար․․․

2026 թվականի մարտի ամենահաջողակ օրը ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանի համար․․․2026 թվականի մարտին՝ Կենդանակեր պի ձեր նշանի ամենահաջողակ օրը, վերջապես կհասկանաք, թե ինչու ամեն ինչ դասավորվեց հենց այնպես, ինչպես կա, և կստանաք ձեր երկար սպասված պարգևները։

Մարտը մեկնարկում է Խավարումների միջանցքի ավարտով. մարտի 3-ին Կույսի համաստեղությունում ծագում է Լիալուսինն ու տեղի է ունենում Լուսնի խավարում։ Լիալուսինը խորհրդանշում է ազատագրում, իսկ Կույսի նշանում դա ենթադրում է վերահսկողությունից, կաղապարներից կամ ներքին այն համոզմունքներից հրաժարում, որոնք խանգարում են ձեզ գտնել ձեր ճակատագիրը։ Սա հիանալի առիթ է ինքնաճանաչման և համոզվելու, որ չեք ընդդիմանում ձեր կյանքում գործող տիեզերական ժամանակացույցին։

Այս միտումը կպահպանվի, քանի որ Մերկուրին մինչև մարտի 20-ը հետընթաց շարժման մեջ է՝ օգնելով հստակություն և ավարտ մտց նել գործերում, ինչպես նաև պարգևներ ստանալ Ձկների նշանում Սատուրնի և Նեպտունի տարանցումից: Թեև Սատուրնն ու Նեպտ ունն այժմ Խոյի նշանում են՝ ազդարարելով նոր սկիզբ, Ձկներում հետընթաց Մերկուրին հուշում է, որ այն, ինչին դուք արժանի եք, միշտ ձեր կյանքի մի մասն է եղել:

Ձեր երազանքներն իրագործելի են, և մարտին կգա այն երջանիկ օրը, երբ վերջապես կզգաք, որ գտնվում եք ճիշտ տեղում։ Երբ հավա տում եք, որ ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին, ապա յուրաքանչյուր ակնթարթ վերածվում է նոր հնարավորության:

Խոյ

Ամսվա ամենահաջողակ օրը Խոյերի համար՝ ուրբաթ, մարտի 20

Խորը շունչ քաշեք և թույլ տվեք ձեզ ամեն ինչ սկսել մաքուր էջից, Խոյե՛ր: Ուրբաթ օրը՝ մարտի 20-ին, Արևը մտնում է ձեր նշան՝ ազդար արելով վերածննդի նոր շրջան: Կենդանակերպի այս սեզոնին դուք նշում եք ձեր տարեդարձը:

Սակայն այս տարին յուրահատուկ է, քանի որ այժմ Սատուրնն ու Նեպտունը գտնվում են ձեր նշանում:

Սատուրնը Խոյում կմնա մինչև 2028 թվականի ապրիլ, մինչդեռ Նեպտունն այնտեղ կհանգրվանի մինչև 2039 թվականը: Սա հոգևոր և անձնային աճի հսկայական ժամանակաշրջան է: Ե՛վ Սատուրնը, և՛ Նեպտունը դանդաղաշարժ մոլորակներ են, ինչն էլ բացատրում է Խոյում նրանց այդքան երկար մնալը. սա երկարաժամկետ գործընթաց է: Ուստի, որքան էլ սովոր լինեք ակնթարթային լուծումների ու արդյունքների, ժամանակն է դանդաղել և ընդունել այս նոր սկիզբը:

Դուք բարգավաճման և աճի անհավանական ճանապարհի վրա եք, բայց իրադարձություններն արագացնելու փոխարեն՝ թույլ տվեք ձեզ պարզապես վայելել ընթացքը:

Ցուլ

Ամսվա ամենահաջողակ օրը Ցուլերի համար՝ կիրակի, մարտի 29

Ամբողջապես նվիրվեք հաջողության հասնելու գործին, Ցուլե՛ր: Կիրակի՝ մարտի 29-ին, Ջունոն մտնում է Ջրհոսի նշան՝ ակտիվացնելով ձեր կյանքում հանձնառությունների և պատասխանատվության շրջանը: Ջունոն կառավարում է ամուսնությունը, պարտավորությունն երն ու անձնական կապերը: Սա անհավանական էներգիա է, որը կարող եք ուղղել ձեր մասնագիտական կյանք, քանի որ այն հսկայա կան նվիրվածություն և հաջողություն է խոստանում:

Ջունոյի ազդեցությունը ենթադրում է հաջողության հասնել այն գործի միջոցով, որին նվիրվում եք, և այն մարդկանց հետ, ում ընտրում եք որպես գործընկեր: Սա իդեալական ժամանակ է համոզվելու, որ այն, ինչի վրա ծախսում եք ձեր ժամանակն ու էներգիան, հոգեհար ազատ է ձեզ: Զուտ ֆինանսական շահ փնտրելու փոխարեն՝ դուք կցանկանաք ստեղծել և մաս կազմել ինչ-որ բացառիկ նախագծի: Ջրհ ոսում գտնվող Ջունոն կօգնի ձեզ նոր բարձունքների հասցնել ձեր մասնագիտական երազանքները և լիովին զգալ ձեր կարևորությունը։

Երկվորյակներ

Ամսվա ամենահաջողակ օրը Երկվորյակների համար՝ չորեքշաբթի, մարտի 18

Վստահե՛ք այս նոր սկզբին, Երկվորյակնե՛ր: Չորեքշաբթի՝ մարտի 18-ին, Ձկների նշանում ծագող Նորալուսինը կլուսավորի ձեր մասնա գիտական ճանաչման և հաջողության ոլորտը: Ձեր կյանքի այս բնագավառը բավականին ակտիվ է եղել վերջին շրջանում, քանի որ Սատուրնն ու Նեպտունը նոր են ավարտել իրենց տարանցումն այս ջրային նշանով:

Թեև Մերկուրիի հետընթացը կշարունակվի մինչև մարտի 20-ը, մարտի 7-ին այն կհասնի իր կազիմիին (Արևի սրտում հայտնվելուն)՝ օգ նելով նոր սկիզբ դնել: Կարող եք լիովին վստահել այն ամենին, ինչ ի հայտ կգա մարտի 18-ի Նորալուսնի հետ: Նույնիսկ եթե հանգամ անքները հուշում են չշտապել, կամ եթե անցյալից որևէ հնարավորություն է վերադառնում, մի՛ մոտեցեք դրան թերահավատորեն: Դուք հաղթահարել եք ձեր կյանքի ամենաբարդ շրջաններից մեկը, ուստի այժմ վաստակած պտուղները քաղելու ժամանակն է:

Խեցգետին

Ամսվա ամենահաջողակ օրը Խեցգետինների համար՝ ուրբաթ, մարտի 20

Սա այն է, ինչին այդքան երկար սպասել եք, Խեցգետիննե՛ր: Դուք երազել եք այն ուղու մասին, որով կցանկանայիք տանել ձեր կյանքը, և այդ երազանքները հաճախ տեսիլքների պես են այցելել ձեզ: Դուք պատկերացրել եք ձեզ բոլորովին այլ իրականության մեջ, սակայն վերջին տարիները լի էին ձգձգումներով և խոչընդոտներով:

Այժմ, երբ այդ արգելքները հարթվել են ձեր ճանապարհից, հստակ տեսնում եք, որ ամեն ինչ կատարվում էր ի բարօրություն ձեզ: Այս տիեզերական վստահությունն ու գիտակցումը կհասնեն իրենց գագաթնակետին ուրբաթ՝ մարտի 20-ին, երբ Մերկուրին կանցնի ուղիղ ընթաց շարժման Ձկներում: Դրանից անմիջապես հետո կնկատեք, թե ինչպես է ձեր կյանքի տեմպը կտրուկ արագանում՝ ճանապարհ հարթելով հսկայական հաջողությունների համար: Վերջապես կիրականանա այն, ինչի համար տարիներ շարունակ քրտնաջան աշխ ատել եք:

Առյուծ

Ամսվա ամենահաջողակ օրը Առյուծների համար՝ ուրբաթ, մարտի 6

Հավատացե՛ք, որ առատությունը ձերն է, Առյուծնե՛ր: Ուրբաթ օրը՝ մարտի 6-ին, Վեներան կմտնի Խոյի կրակե նշան՝ սկիզբ դնելով հաջո ղության և առատության անհավանական մի ժամանակաշրջանի: Խոյը կառավարում է նոր նախաձեռնությունների ձեր տունը, որտեղ ծնվում և իրականանում են ձեր երազանքները: Մարտի 6-ից 30-ը Խոյում գտնվող Վեներան կօգնի ձեզ թևակոխել ձեր կյանքի ամենաբ արեբեր փուլերից մեկը:

Սա դրական կանդրադառնա բիզնես հնարավորությունների, հոգևոր զարգացման, ճանապարհորդությունների և գալիք տարվա համ ար ձեր կյանքի ուղղությունը ընտրելու վրա: Առջևում բեկումնային տարի է, երբ կարող եք զարգացնել ձեր նախագծերը՝ առանց անընդ հատ փակուղիների բախվելու: Հավատացեք ձեր հաջողությանը և շարժվեք առաջ այն աներեր վստահությամբ, որ տիեզերական ուժերը ձեր կողմից են:

Կույս

Ամսվա ամենահաջողակ օրը Կույսերի համար՝ ուրբաթ, մարտի 20

Փոփոխությունը գեղեցիկ է, սիրելի՛ Կույսեր: Որքան էլ ներքին պայքար մղեք այս մտքի դեմ, դա այն կարևորագույն մանտրան է, որը պետք է անընդհատ կրկնեք ինքներդ ձեզ մարտի 20-ից սկսվող Խոյի սեզոնի ընթացքում: Փոփոխությունները դրական են և հսկայական օգուտ կբերեն ձեր կյանքին, անգամ եթե սկզբում փորձեք ընդդիմանալ դրանց:

Խոյը ղեկավարում է ձեր վերափոխման, փոփոխությունների և վերածննդի տունը: Այս հզոր նշանում գտնվող Արևի ազդեցությամբ դուք վճռական գործողությունների կանցնեք: Թեև պետք չէ փորձել վերահսկել այն ճանապարհը, որով ձեզ տանում են փոփոխությունները, անչափ կարևոր է բաց սրտով ընդունել դրանք:

Ձեզ վիճակված չէ մնալ նույն կետում, և շատ ավելի խելամիտ է տրվել բնականոն ընթացքին, քան համառորեն կառչել անցյալից: Հաջող ությունը հաճախ գալիս է այն ժամանակ, երբ դադարում եք դիմադրել, նույնիսկ եթե անհայտությունը վախեցնում է ձեզ:

Կշեռք

Ամսվա ամենահաջողակ օրը Կշեռքների համար՝ երեքշաբթի, մարտի 10

Սա այն պահն է, երբ ամեն ինչ սկսում է իսկապես հիանալի դասավորվել, Կշեռքնե՛ր: Երեքշաբթի՝ մարտի 10-ին, Յուպիտերը կանցնի ուղիղընթաց շարժման և կմնա Խեցգետնում մինչև հունիսի 30-ը: Ձեր կայացրած մասնագիտական ճիշտ որոշումների շնորհիվ սկսվ ում է հսկայական հաջողությունների և ֆինանսական վերելքի ժամանակաշրջան:

Մի՛ բավարարվեք փոքր ձեռքբերումներով: Յուպիտերը Խեցգետնում խորհրդանշում է ընդլայնում, աճ և ներդաշնակություն այն ամենի հետ, ինչն իսկական իմաստ է հաղորդում ձեր կյանքին: Այս շրջանում դուք կհասնեք հաջողության նոր մակարդակների՝ բացահայտելով նոր հնարավորություններ ու փորձառություններ: Մի՛ զարմացեք, եթե արտասահմանյան ուղևորությունները կամ նոր ռոմանտիկ հարա բերությունները ձեր առջև բացեն այն կյանքի դռները, որի մասին միշտ երազել եք:

Կարիճ

Ամսվա ամենահաջողակ օրը Կարիճների համար՝ երեքշաբթի, մարտի 10

Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը, Կարիճնե՛ր: Մարտի 10-ից Յուպիտերը կսկսի իր ուղիղընթաց շարժումը ձեր հաջողության, առ ատության և ճանապարհորդությունների տանը: Մինչև հունիսի 30-ը Խեցգետնում մնալով՝ այն կապահովի վերջին տարիների ձեր ամենահաջողակ ժամանակաշրջաններից մեկը:

Հաջողության մոլորակ Յուպիտերին հենց դա խորհրդանշող ձեր տանն ունենալը բացառիկ հնարավորություն է, որն ուղղակի մեղք կլի նի չօգտագործել: Այնուամենայնիվ, ստիպված կլինեք մի քանի բարդ որոշումներ կայացնել:

Յուպիտերը կօրհնի ձեր կյանքը, եթե ավելի բաց և ընկալունակ դառնաք փոփոխությունների նկատմամբ:

Փոփոխություններն ազդարարում են աճ, ընդլայնում դեպի նոր հորիզոններ, ինչպես նաև հրաժարում հին, անօգուտ սովորույթներից: Դուք մարտահրավեր եք նետում ինքներդ ձեզ՝ ռիսկի դիմելու, հավատարիմ մնալու ձեր ներքին ճշմարտությանն ու վստահելու, որ կյա նքը կարող է շատ ավելի լավը լինել, քան երբևէ պատկերացրել եք:

Աղեղնավոր

Ամսվա ամենահաջողակ օրը Աղեղնավորների համար՝ երեքշաբթի, մարտի 3

Երեքշաբթի՝ մարտի 3-ին, Կույսի նշանում տեղի ունեցող Լիալուսինն ու Լուսնի խավարումը կլուսավորեն մասնագիտական հաջողութ յունների և ձգտումների ձեր ոլորտը, Աղեղնավորնե՛ր: Կույսն այն նշանն է, որը ստիպում է ավելի իրատեսորեն նայել սեփական երազան քներին: Սա նշանակում է, որ պարզապես ցանկանալն այլևս բավարար չէ. պետք է հետևողականորեն իրագործել ծրագրերն ու նախա պատրաստական աշխատանքները՝ արդյունքն ապահովելու համար:

Թեև Կույսը հորդորում ձեզ ավելի պրագմատիկ մոտենալ կարիերային, այն միաժամանակ քաջալերում է նոր փորձարկումներ անել: Պետք չէ այնքան կենտրոնանալ կոնկրետ արդյունքի վրա, որ անտեսեք այն ուղղությունը, որով ձեզ առաջնորդում է տիեզերքը:

Լիալուսնի և Լուսնի խավարման ժամանակահատվածում հատուկ ուշադրություն դարձրեք այս երևույթներին: Դուք մոտենում եք ձեր մասնագիտական կյանքի նոր հանգրվանին: Հիշե՛ք, կարևորը միայն հաջողությունը չէ, այլև այն գործին հոգով կապված լինելը, որն անում եք:

Այծեղջյուր

Ամսվա ամենահաջողակ օրը Այծեղջյուրների համար՝ երեքշաբթի, մարտի 3

Թույլ տվեք ձեզ խորասուզվել ձեր երազանքների մեջ, Այծեղջյուրնե՛ր: Մարտի 3-ին Կույսի նշանում սպասվող Լիալուսինն ու Լուսնի խավ արումը տեղի կունենան ձեր հաջողության տանը: Լիալուսինն ավարտին կհասցնի որոշակի հուզական ապրումներ, մինչդեռ Լուսնի խավարումը կբացահայտի ցանկությունների կամ գործողությունների ընթացքի անսպասելի փոփոխություն:

Կույսի նշանում այս ամենը կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպես եք հաջողություն գրավում ձեր կյանք, իրականացնում ձեր երա զանքները և փոխազդում տիեզերական էներգիաների հետ: Որպես կենդանակերպի նշան, որն ինտուիցիայից վեր է դասում գործնակ անությունը, փորձեք վերլուծել ի հայտ եկող հույզերն ու մտքերը: Հաջողության հասնելու համար կազմեք տրամաբանական ծրագիր և թույլ տվեք, որ ձեր ինտուիցիան ուղղորդի ձեզ այդ ճանապարհին:

Ջրհոս

Ամսվա ամենահաջողակ օրը Ջրհոսների համար՝ կիրակի, մարտի 29

Նվիրվե՛ք այն կյանքին, որն իսկապես ցանկանում եք, Ջրհոսնե՛ր: Կիրակի՝ մարտի 29-ին, Ջունո աստերոիդը մտնում է ձեր նշան, որտեղ կմնա 2026 թվականի մեծ մասը: Ջունոն խորհրդանշում է պարտավորությունները, նվիրվածությունը, գործընկերությունն ու ամուսնութ յունը: Գտնվելով Ջրհոսում՝ այն կօգնի ձեզ հաստատակամորեն կառուցել այն կյանքը, որի մասին երազում եք՝ անկախ սիրային հարաբ երություններից:

Բացառությամբ օգոստոսի 11-ից մինչև հոկտեմբերի 23-ն ընկած հատվածի, Ջունոն Ջրհոսում կմնա մինչև տարեվերջ: Չափազանց կարևոր է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ է նշանակում հավատարիմ մնալ ինքներդ ձեզ և ձեր նպատակներին: Այս տարի դուք հսկայական ներուժ ունեք: Դուք լիովին պատրաստ եք իրականություն դարձնել ձեր երազանքների կյանքը՝ լինի դա մասնագիտական հաջողության, ֆինանսական կայունության թե ռոմանտիկ հարաբերությունների տեսքով:

Ձկներ

Ամսվա ամենահաջողակ օրը Ձկների համար՝ ուրբաթ, մարտի 20

Սա այն պահն է, երբ ամեն ինչ վերջապես իր տեղն է ընկնում, Ձկնե՛ր: Վերջին տարիներին դուք այնքան շատ փորձությունների միջով եք անցել, որ միանգամայն հասկանալի է ձեր ընտրած ուղու հանդեպ ունեցած կասկածամտությունը: Սակայն իմացեք՝ չնայած բոլոր վախերին, դուք ճիշտ ճանապարհի վրա եք:

Ուրբաթ՝ մարտի 20-ին, Մերկուրին կանցնի ուղիղընթաց շարժման հենց ձեր նշանում: Թեև Սատուրնն ու Նեպտունը տարեսկզբին վեր ջապես հեռացան ձեր կենդանակերպի նշանից, դրան անմիջապես հաջորդեց Մերկուրիի հետընթացը: Հակառակ այն տարածված կա րծրատիպի, թե հետընթաց Մերկուրին միայն խնդիրներ է ստեղծում, այս անգամ այն կօգնի ձեզ հարմարվել ձեր կյանքի նոր իրականու թյանը:

Անորոշությունը կցրվի, ամեն ինչ կհստականա, և դուք կտեսնեք, թե ինչպես է տիեզերական ներդաշնակությունը գործում ի նպաստ ձեզ: Կյանքը կրկին իմաստ կստանա: Եվ երբ Մերկուրին վերսկսի իր ուղիղ ընթացքը, վերջապես հնարավորություն կստանաք վստահ որեն առաջ շարժվել:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: