2 ամյա աղջիկը փիկել է մոր կյանքը ֆեյսբուքի միջոցով

2 ամյա աղջիկը մեսսինջեռի զանգի միջոցով փրկել է մորը՝ մահից։

Երբ 28- ամյա Սամանտան կորցրեց գիտակցությունը և ընկավ իրենց խոհանոցի հատակին, փոքրիկ Սոֆին չվախեցավ և չկորցրեց իրեն։ Նա վերցրել է մոր հեռախոսն ու ֆեյսբուքի մոսսինջեռ հավելվածի միջոցով գտել տատիկի նկարն ու քանի, որ տեսել էր մայրն ինչպես է զանգում տատիկին նույն կերպ էլ ինքն է զանգել։

Սամանտայի մայրն իրենց հարևան քաղաքում էր բնակվում։ Այն իրենց քաղաքից 250կմ հեռավորության վրա էր գտնվում։

Տատիկը զանգին պատասխանելուց անակնկալի է եկել, տեսնելով փոքրիկին առանց Սամանտայի։

Տատիկի հարցին << Ու՞ր է մայրիկը>>, փոքրիկ Սոֆին պատասխանում է

<< Մայրիկը վատ է>> և ցույց է տալիս մորը հատակին ընկած։

Տատիկն իսկույն զանգահարում է փրկարար ծառայություն։ Նրանք Սամանտային հիվանդանոց են տանում և այնտեղ հետազոտություններից հետո պարզում են, որ Սամանտան գիտակցությունը կորցրել է ջրազրկման հետևանքով, ինչն էլ ինֆեկցիոն հիվանդության արդյունք է։

Սամանտան լիովին ապաքինվելուց հետո վերադառնում է տուն, որտեղ նրան սպասում է <<բժշկուհի>> Սոֆին։ Նա դրանից հետո էլ անչափ հոգատար է մայրիկի հանդեպ և նարան ուղեկցում է ամենուր։

Սամանտան պատմել է, որ Սոֆիի հեը մի անգամ հաղորդում է դիտել <<ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ>> վերաբերյալ և ենթադրում է, որ փոքրիկն այդ հաղորդման շնորհիվ է, որ կարողացել է ճիշտ դրսևորել իրեն։

Հիմա Փոքրիկ Սոֆին ունի նաև եղբայր ում հանդեպ շատ ուշադիր ու հոգատար է։

(Visited 759 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: