Օրվա տեսանյութը: Ինչպես է հայրը դստերն աճպարարություն սովորեցնում

Ո՛չ, այսօր ես չեմ խոսի այն մասին, թե որքան կարևոր են լավ հարաբերությունները հոր և դստեր միջև: Չեմ հիշեցնի այն, որ դստեր համար հայրն արքայազն է: Չեմ պատմի այն մասին, որ մանկության ջերմ հիշողությունները, ամուր գրկախառնությունները, չարգելված խաղերը, առանց չարչարանքների դասերը` հոգեբանորեն առողջ հասուն մարդու հաջողության բանալին է:

Այս տեսանյութում հայրը ցույց է տալիս, թե որքան կարևոր է երբեմն հիմարացնել երեխաներին և նրանց երջանկանալու հնարավորություն տալ:

Փոքրիկը  վստահ է, որ իր մոտ շատ լավ է ստացվում աճպարարությունը: Եվ հայրը չի պատրաստվում հակառակն ապացուցել: Ինչո՞ւ: Չ՞է որ դա կատակ է: Չ՞է որ դա երջանիկ մանկությունն է

(Visited 68 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: