Քրիստինեն իր տատիկին խոստացել էր, որ երբեք չի լքի նրան, բայց ամուսնանալով նա արեց մի բան, որը դժբախտացրեց տատիկին

Նրանք ընտանիքում հինգն էին: Ծնողները, երկու դուստրերը և տատիկը: Նրանք միասին ապրում էին մեկ սենյականոց բնակարանում:

Ավագ դուստրս շատ էր նեղվում: Նա սկսեց զբաղվել սպորտով, որպեսզի հնարավորինս արագ մեկնի ուսումնամարզական հավաքների: Իսկ փոքր աղջիկս՝ Քրիստինեն, իսկական տան աղջիկ էր: Նա շատ էր սիրում էր իր տատիկին, որը թոռնուհուն մեկ սովորեցնում էր ասեղնագործել, մեկ էլ ուտեստներ պատրաստել: Նրանք իսկական ընկերուհիներ էին:

Երբ վերջապես ծնողները բնակարան գնեցին, ավագ քույրն անմիջապես շտապեց իր սենյակի ընտրությունը կատարելու: Իսկ Քրիստինեն մնաց տատիկի հետ:

Առանց որևէ վեճի, անցավ դեռահասության շրջանը: Իսկ տասնյոթ տարեկանում `Քրիստինեն ուժեղ սիրահարվեց: Ընտանիքում ոչ մեկին դուր չէր գալիս նրա ընտրությունը: Աղջիկը գեղեցկուհի էր, գերազանց սովորող ուսանող, ասեղնագործ և պատրաստվում էր ընդունվել բժշկական համալսարան: Իսկ Տիգրանն աննկատ էր ու լռակյաց։

 

Բայց Քրիստինեի վրա նա մեծ ազդեցություն ուներ: Համոզեց, որ համալսարան ընդունվելն անիմաստ է և որ ինքը ցանկանում է ամուսնանալ։ Հենց որ տասնութ տարեկանը լրացավ: Ըստ երևույթին, Տիգրանը վախենում էր, որ Քրիստինեն հասունանալով կսկսի ավելի շատ բաներ հասկանալ և տեսնել։

Հարազատները չկարողացան կանգնեցնել աղջկան, և նրանք ամուսնացան: Երիտասարդները տեղափոխվեցին վարձով բնակարան: Տատիկը մնաց մենակ: Քրիստինեն երբեմն գալիս էր նրան այցելության: Տիգրանը սկսեց զբաղվել <<բիզնեսով>> և նույնիսկ չէէ մտածում իր սեփական անկյունն ունենալու մասին: Գնեց թանկարժեք մեքենա, գումարը ծախսում էր  ռեստորաններում: Քրիստինեն շարունակում էր խանդավառ աչքերով նայել իր սիրելիին. Մանավանդ, որ Տիգրանը գեղեցիկ կյանք էր ստեղծել նաև նրա համար: Ծաղիկներ էր նվիրում, ոսկե զարդեր և այլն:

Բայց ավելի հաճախ նա զվարճանում էր ընկերների հետ: Եվ այդ նույն զվարճալի ընկերական միջավայրը, գումարի շնորհիվ կարողանում էր իրեն թույլ տալ ամեն ինչ։

Մի անգամ, ինչպես միշտ, ընկերներով հավաքվեցին և գնացին քաղաքից դուրս։ Տիգրանն արագությունը գերազանցելով ավտովթարի ենթարկվեց։ Այդ մեքենան պատկանում էր նրա ընկերներից մեկին, որը մեծ կշիռ ունեցող գործարար էր, որի համար նրանք ունեցան շատ կարճ խսակցություն։ Վնասված մեքենայի համար ընկերը Տիգրանից պահանջեց երեք միլիոն։ Նա խնդրեց, որպեսզի այդ գումարը վճարի մաս-մաս: Փորձեց վարկ վերցրեց, բայց չհաջողվեց գումարը ստանալ: Եվ այդ ժամանակ ամուսինը վերցրեց Քրիստինեին և բառի ուղիղ իմաստով քաղաքից փախավ։

Այդ ժամանակ  <<պարտքատերերն>>  այցելեցին աղջկա ծնողներին Նրանց բացատրեցին, թե ինչ կլինի իրենց ավագ դստեր հետ, եթե առաջիկա երեք օրվա ընթացքում նրանք չվճարեն պարտքը:

Քաղաքում բոլորը գիտեին. Քրեական հեղինակության եղբայրներին ոստիկանությունում բարձր տեղ են տալիս, ուստի ընտանիքը չէր գտնում որևէ իրավական ուղի իրավիճակը լուծելու համար: Քրիստինեն և Տիգրանը հեռախոսներին չէին պատասխանում: Ընտանեկան խորհուրդը որոշեց վաճառել տատիկի բնակարանը և մարել պարտքը:

Ծեր կինը քաղաքի կենտրոնից տեղափոխվեց դստեր բնակարան, որը գտնվում էր ծայրամասում: Հյուրասենյակում նրա համար բազմոց դրեցին: Չունենալով իր անկյունը, նա արագորեն սկսեց մարել: Եվ երբ, վեց ամիս անց, Քրիստինեն վերջապես հեռացավ Տիգրանից և վերադարձավ քաղաք, նրա տատիկին արդեն թաղել էին:

Աղջիկը հուսահատությունից չգիտեր ինչ անել: Սկզբում նա հանգստություն էր փնտրում ալկոհոլի մեջ, այնուհետև, բարեբախտաբար, գտավ լավ խոստովանահայր, սկսեց այցելել եկեղեցի՝ ապաշխարելու իր մեղքերը: Եվ այդպես էլ այլևս չամուսնացավ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 872 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: