Քեզ Սթիվիի Տեղն Էս Դրե՞լ, Գիտե՞ս,Որ Երևանը Երբեք Այսքան Կեղտոտ Ու Աղբառատ Չի Եղել. Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյանը, ֆեյսբուքյան գրառման միջոցով,  դիմելով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին՝ գրել է. «Արթուր Իսպիրյա՞ն , շնորհավորում եմ Նոր տարի ու Ս. Ծնունդ !!!

Նախորդ տարիներին, գործ տվող դռուժեննիկի նման , հենց քաղաքի մի անկյունում կուտակված աղբ էիր տեսնում անմիջապես «մտահոգ» դեմքով սելֆի էիր անում այդ աղբի հետ ու նկարդ հայտնվում էր ՖԲ էջում։ Բա ավագանու անդամ էս ընկեր , քեզ Սթիվիի տեղն էս դրե՞լ, չես տեսնու՞մ , իսկ գիտե՞ս,որ Երևանը երբեք այսքան կեղտոտ ու աղբառատ չի եղել։

Արթնացրու միջիդ դռուժեննիկին! Թեև դու հո «ձեր» դեմ գործ չես տա, չէ՞ ))))))»,-նշել է Շուշան Պետրոսյանը՝ տարածելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումն ու լուսանկարները:

«Սա շատ փոքր տոկոսն է, աղբաՉհանության մասին բազմաթիվ հրապարակումների, որոնք շատ փոքր տոկոսն են կազմում Երևանի աղբաՉհանության իրական պատկերի։ Երևանը քաղաքի մեջ կորած է, բայց «քաղաքապետից» ոչ մի արձագանք(#toxeknortariani). Երևանցիների մի մասը միացրել է «բա Տարոնի ժամանակ ինչի՞ չէիք բողոքում» ռեժիմը և «հարձակվում է» բողոքողների վրա(փաստորեն «հեղափոխություն» եք արել, որ նույնը մնա, մի բան էլ վատանա, որովհետև այսքան վատ երբեք չի եղել)։ Ուրիշները նեղվում են, որ «խանգարում ենք» նոր տարի նշել(կներեք, բայց մենք աղբի ու կեղտի մեջ նշել չենք կարողանում ու չենք ուզում, անկախ նրանից, որ խոզի տարի է)։ Ոմանք էլ ոչինչ «չեն նկատում», որովհետև չեն ուզում պատասխանատվություն կրել իրենց ընտրության համար։Իսկ մինչ այդ «միլիոնավոր» զբոսաշրջիկները, որ եկել են Հրապարակի կոնածառով հիանալու, «հիանում» են աղբակույտերով։

Երևանի ավագանի գնացած «ընդդիմադիր» իմքայլականներն էլ, որ ՄԻՄԻԱՅՆ Երևանի հոգսերը «հոգալու» համար են ավագանի դարձել, երևի Երևանում չեն, ֆեյսբուք էլ չեն մտնում, որ տեսնեն ինչ է կատարվում ու լուծեն մայրաքաղաքի խնդիրները։ Միայն «Լույս» դաշինքն է բարձրաձայնում աղբահանության և այլ հարցերը»,-աղբահանության խայտառակ  վիճակի առիթով գրել էր Արման Հայրապետյանը:

ԱՂԲՅՈՒՐ


(Visited 437 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: