Ցանկանում էիր  մենակ ապրել, դե՛, ուրեմն ինքդ էլ մենակ կխնամես երեխային

Արդեն 10 տարի է, ինչ Գենադին ամուսնացած է: Վատ չէին ապրում, ինչպես բոլորը` նա մեծ տուն ուներ պարտեզով,  2 ավտոմեքենա,աշխատանք, երեխաներ՝ երկուսը: Գենան ճարպիկ տղամարդ է, ինչի կպնում էր, ամեն ինչ ստացվում է՝  թեկուզ  մեքենան նորոգեր, թեկուզ ջրամատակարարումհամակարգը վերանորոգեր, թեկուզ երկու շաբաթ փոքր երեխաներին խնամեր, մինչ կինը հիվանդանոցում էր: Լավ տղա էր:

Միայն թե կնոջ հանդեպ նրա սերը ժամանակի ընթացքում ամբողջովին անհետացավ: Քանի որ դժվար էր այդ կրակն ամուր պահել ամբողջ տասնամյակի ընթացքում: Շատ չէին վիճում, բայց կիրքը չքացավ, միայն առօրյան մնաց: Գենան տեղափոխվեց առանձին սենյակ և շարունակեց, ինչպես նախկինում, հոգ տանել իր կնոջ և երեխաների մասին: Լավ հայր էր:

Муж написал мне письмо из шести слов, которые я буду помнить всегда

Բայց ինչպես ասում են, միջին տարիքում սերն ու ճգնաժամը հանկարծակի են գալիս: Նա ծանոթացավ մի աղջկա՝ Լենայի հետ: Ամեն ինչով լավն էր. երիտասարդ, խորամանկ, հետաքրքիր, նման չէր իր դանդաղաշարժ, գիրացած կնոջը: Այո՛, և հազվագյուտ գեղեցկություն ուներ,  նրա շուրջը տղամարդկանց բազմություն էր պտտվում: Դե՜,այս հարցում օգնենեք, այն հարցը կարգավորենք: Իսկ ժամանակի ընթացքում Գենայի և Լենայի ընկերական օգնությունը վերածվեց ռոմանտիկ հարաբերությունների:

Եվ հետո Գենադին ամբողջովին գլուխը կորցրեց: Ասում է, որ ուզում եմ ամուսնանալ,  երեխաներ ունենալ, կամ՝ դու իմ երազների կինն ես, և այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում: Եվ իր խոսքերի հաստատման համար նա կնոջ բնակարանից տեղափոխվեց իր ծնողների մոտ և ամուսնալուծության հայցով դիմեց դատարան: Եվ ո՞վ է դատապարտելու նրան, եթե այդպիսի սեր կա: Ազնիվ, պարկեշտ տղամարդ:

Ի դեպ, նա չթողեց իր զավակներին: Ալիմենտը՝ ինքնին հասկանալի է, դրա հետ մեկտեղ առանձին՝ ծով մեկնելու կամ մեծ երեխայի համար՝ ձմեռային կոստյում գնելու համար գումար էր տրամադրում: Եվ Լենան, ի դեպ, դեմ չէր բոլորովին: Դե, նա ստոր չէր: Միայն նախկին կինն էր փչացնում ամեն ինչ՝ մեկ  թույլ չէր տալիս երեխաներին կինոթատրոն գնալ, մեկ էլ հանդիպումները միայն տան դարպասների մոտ: Իսկ դրսում, ի դեպ, -20 է: Երևի վիրավորվել էր, և այդպիսով որոշել էր  կործանել նախկին ամուսնու կյանքը կանացի մեթոդներով:

Малыш гуляет по пляжу с папой | Бесплатно Фото

Իհա՛րկե, Գենադին որոշ ժամանակ տառապում էր: Կարծես նրա սրտից մի կտոր էին պոկել և հայրական զգացմունքները ոտնահարել: Լենան նրա կողքին էր և հնարավորինս աջակցում էր: Նա նույնիսկ առաջարկեց դիմել դատարան՝ տեսակցության ժամանակը հստակեցնելու համար: Բայց Գենադին, իհա՛րկե, դրան  չգնաց: Եվ հետո ծնվեց նրա երեխան: Դե, ի՞նչ անի հիմա: Ինչպես ասում են՝ աչքից հեռու, սրտից  դուրս: Եվ այսպես, նրանք ապրում էին իրենց նոր ընտանիքով՝ Գենան, Լենան և իրենց փոքր որդին:

Այստեղ և հեքիաթի վերջը, բայց կյանքում այդպես չի լինում: Նորաստեղծ ընտանիքի երջանկությունը երկար չտևեց, քանի որ պարզվեց, որ առօրյա կյանքում Գենադին սարսափելի բռնակալ է: Մի՛ խոսիր այս ընկերների հետ, մի՛ գնա այնտեղ, ինչո՞ւ է հատակը կեղտոտ և ինչո՞վ ես զբաղվում ամբողջ օրը տանը, երբ ես աշխատում եմ ձիու պես՝ ապահովելով  2 ընտանիք: Լենան դիմացավ մեկ-երկու տարի, գուցե Գենադին խելքի գա: Ի վերջո, ինքը Գենան երազների կին է, արդյո՞ք դա հնարավոր է նրա հետ: Մի խոսքով, նույնպես դիմեց  ամուսնալուծության և, իհա՛րկե, ալիմենտի հայցով: Դե, ի՞նչ եկամուտ փոքր երեխան գրկին:

Գենադին, իհա՛րկե, չէր սպասում իրադարձությունների նման փոփոխության: Ինչպե՞ս է հնարավոր դա, չէ՞ որ  ինքը նրա  համար ամեն ինչ անում է,իսկ ահա, անշնորհակալը   ապահարզան է պահանջում: Լենայի բնակարանից տեղափոխվեց, բայց ընտանիքը վերադարձնելու փորձերը չդադարեցին: Անկեղծ ասած՝  անշնորհք փորձեր: Որովհետև նա չէր դադարում զրպարտել և քննադատել Լենային: Եվ նա ևս մեկ անգամ վստահ էր, որ  ամեն ինչ ճիշտ է անում:

Ամուսինս լքեց ինձ ու մեր 3 ամյա ...

Իսկ երբ  հասկացավ, ետդարձի  ճանապարհ չկար, և կոտրված գավաթը հնարավոր չէր սոսնձել, այդ ժամանակ Գենադիին պատեց վիրավորանքը՝ սև ու անհույս: Եթե նա որոշել է մենակ ապրել, դե՜, ինքն էլ մենակ կխնամի երեխային: Նա մեկնեց  նոր աշխատանքի՝ բարձր աշխատավարձով և երեխայի հետ շփումն ամբողջովին դադարեցրեց: Չնայած Լենան չէր ընդդիմանում և նույնիսկ «կողմ» էր:

Ահա այսպես ծնողները, անկախ սեռի պատկանելությունից, կարող են կործանել իրենց երեխաների կյանքը: Չկան վատ տղամարդիկ կամ կանայք, կան մարդիկ, ովքեր չեն հասունացել և չունեն պատասխանատվության զգացում:

Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս անել, որ նախկին ամուսինների միջև եղած վիրավորանքները չազդեն երեխաների հետ նրանց հարաբերությունների վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 591 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: