Տղամարդը 62 տարի խուլ է ձևացել. պատճառը ձեզ կցնցի, բայց և կստիպի ծիծաղել

80 ամյա Դորոթի Դոուսոնը որոշել է ամուսնալուծվել այն բանից հետո, երբ պարզել է, որ իր 84 ամյա ամուսինը՝ Բարրին, խուլ չէ, ինչպես ձևացել է երկար տարիներ, միայն թե չլսի կնոջ պատմածները:

Ըստ ամուսնալուծության փասթաթղթերի՝ Բարրի Դոուսոնը ոչ մի բառ չի ասել համատեղ կյանքի տասնամյակների ընթացքում:

Ամուսնու հետ հաղորդակցելու համար Դորոթին սովորել է ժեստերի լեզուն.

–Ես երկու տարի սովորում էի խոսել ձեռքերի օգնությամբ, սակայն երբ դա ինձ մոտ սկսեց ստացվել, Բարրիի մոտ տեսողության հետ կապված խնդիրներ առաջացան: Հիմա մտածում եմ, որ նա դա նույնպես հնարել է:

Ամուսնական զույգն ունի 6 երեխա և 13 թոռ: Նրանք բոլորն էլ վստահ էին, որ Բարրին խուլ է և բուժվելու հույսեր էլ չկան:

–Այդ հիմարը տանը միշտ խուլ է ձևացել: Այնքան ժամանակ, մինչ ես յութուբում հոլովակ տեսա, որտեղ նա երգում է կարաոկե-ակումբում:

Տղամարդու փաստաբանն ասել է.

–Բարրին հանգիստ և լուռ մարդ է, իսկ նրա կինը՝ լիովին հակառակ բնավորություն ունի: Իմ հաճախորդը չի ցանկացել նեղացնել կնոջը, պարզապես նա այլևս չէր կարողանում լսել կնոջ անվերջ պատմությունները: Եթե Բարրին խուլ չձևանար, նրանք արդեն 60 տարի առաջ ամուսնալուծված կլինեին:

Նրանք երկուսն էլ կկանգնեն դատարանի առաջ, քանի որ Դորոթին պահանջում է էմոցիոնալ սթրեսի փոխհատուցում, նաև ունեցվածքի կեսն ու ալիմենտների վճարում:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: