Եթե դուք նույնպես սիրում եք լուծվող սուրճ, հաճախ եք գնում ու խմում, հավանաբար ձեր տանը ևս կա այս ապակե բանկաներից: Եթե ոչ, ապա իզուր եք գցում աղբը, քանի որ դրանք կարելի է կրկնակի օգտագործել:
Հավաքեք մի քանի հատը, գործի դրեք ձեր ֆանտազիան և պատրաստեք նմանատիպ գեղեցկություն: Դրանք հիանալի տեսք կհաղորդեն ձեր խոհանոցին:

Ինչ է անհրաժեշտ.
ապակե բանկաներ
ինքնակպչուն ժապավեն
աերոզոլային սփրեյ ներկ
ըստ ցանկության՝ որևէ զարդարանք
Ինքնակպչուն ժապավենից ուղղանկյուն պիտակներ կտրեք: Փակցրեք յուրաքանչյուր բանկային՝ մի կողմից:

Տարաներին ավելի գրավիչ տեսք հաղորդելու համար որևէ դեկոր ավելացրեք: Սա պարտադիր քայլ չէ:

Կափարիչները ներկեք մի գույնի, իսկ բանկաները՝ այլ: Ընտրեք գեղեցիկ համադրվող գույներ: Օրինակ ոսկե և սև գույները հետաքրքիր տեսք են ունենում:

Երբ ներկը չորանա, հեռացրեք ինքնակպչուն ժապավենը: Այդպես կստացվի պատուհանիկ, որի միջից կտեսնեք բանկայի պարունակությունը:
Այժմ բանկաների մեջ լցրեք նպարեղեն, սուրճ, աղ, շաքարավազ, ընկուզեղեն, քաղցրավենիք, համեմունքներ…

Արդյո՞ք ձեզ դուր եկավ այս մտահղացումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը