Սոս Ջանիբեկյանի մոր գրառումը՝ ուղղված որդուն

Դերասան Սոս Ջանիբեկյանի մայրն այսօր ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներին կից գրառում է կատարել՝ ուղղված համաժողովրդական շարժմանը միացած որդուն, որն այդ օրերին շարունակ գտնվում էր հարթակում.

«Ուրախ եմ, տղաս՛, որ հարթակ բարձրացար, միկրոֆոն վերցրիր շարժման առաջին ՎՏԱՆԳԱՎՈՐ օրերին:

Գնահատում եմ, որ հարթակ չբարձրացար ու միկրոֆոն չվերցրիր հաղթանակից հետո՝ ԱՆՎՏԱՆԳ օրերին:

Եվ հասկանում եմ, թե ինչու Փաշինյանի հետ ոչ մի ֆոտո չունես ՖԲ-ում:
Հպարտ եմ քեզնով, իմ հպարտ՛…»

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: