Սկեսուրս անում է ամեն հնարավոր բան՝ ինձ և ամուսնուս բաժանելու համար

Վերջերս գործընկերուհիներիցս մեկը  եկավ իմ աշխատասենյակ, նրա հայացքը մելամաղձոտ էր:

-Ես այլևս այսպես չեմ կարող, սկեսուրս փորձում է ինձ բաժանել Վլադից, — հենց մուտքից  ասաց նա:

Զարմանքով նայելով նրան՝  ասացի.

-Պատմի՛ր, ի՞նչ է պատահել:

Կառան հոգնած նստեց աթոռին և պատմեց իր պատմությունը:

— Ես մի անգամ արդեն քեզ պատմել եմ, որ Վլադի հետ ծանոթացել եմ համալսարանում: Ես նրան սիրահարվեցի «մինչև ականջներս», այլևս ոչ ոքի չէի նկատում: Եվ նա ինձ լավ էր վերաբերվում, կարծում եմ, որ նա սիրում էր ինձ  այնքան, որքան ես՝  նրան:

Ավարտեցինք համալսարանը և անմիջապես ամուսնացանք: Ես ծանոթացա նրա մոր հետ բառացիորեն հարսանիքի նախօրեին: Ինձ՝ որպես հարս, նա չընդունեց, պարզ էր, որ նա չէր ցանկանում մեր ամուսնությունը: Որպես ժառանգություն՝ ես ստացա մի փոքրիկ բնակարան, որտեղ սկսեցինք ապրել Վլադի հետ: Այնուհետև ծնվեց Կարենը, իսկ երկու տարի անց՝ Անին: Եվ մեր ընտանիքում ամեն ինչ այնքան էլ վատ չէր: Երբեմն վիճում էինք, արագ հաշտվում, մի խոսքով, շատերի նման: Հիմնական բանը հարգանքն ու սերն էին:

Ամուսինս ամեն օր զանգահարում էր մորը և նրա տուն գնում, բայց միշտ մենակ, ինձ երեխաների հետ չէր տանում: Սկեսուրս իր այցելություններով մեզ երես չէր տալիս, երեխաներն իրականում նրան նույնիսկ չէին ճանաչում: Իհա՛րկե, ինձ հաճելի չէր այդ վերաբերմունքը, բայց տարիների ընթացքում  համակերպվեցի դրան:

Եվ միայն մի քանի տարի անց ես հասկացա, որ մոր հետ Վլադի հարաբերություններն այնքան էլ պարզ չեն: Սկեսուրս իշխող կին է, ամբողջ կյանքն աշխատել է ղեկավարի պաշտոններում և խստորեն է դաստիարակել որդուն: Սեր և ուշադրություն նա գրեթե չէր տեսել, բայց, չգիտես ինչու, ամուսինս մոր հետ զրույցի ընթացքում միշտ խնդրողական տոնով էր խոսում, կարծես թե ինչ որ բան էր արել և փորձում էր քավել իր մեղքը:

Մեկ տարի առաջ մենք հիփոթեքով երեք սենյականոց բնակարան գնեցինք, անմիջապես երեխաներին տեղավորեցինք տարբեր սենյակներում, շուտով Անին կդառնա 10 տարեկան, իսկ նա ևԿարենն իրար հետ չեն հաշտվում:

Տհաճ անակնկալ էր ինձ սպասում այս գարնանը: Սկեսուրս իրերով եկավ մեր տուն և ասաց, որ վեց ամիս կապրի մեզ հետ: Ես խոսելու ունակությունս կորցրել էի: Աչքերս հառում եմ ամուսնուս, և նա հայացքը փախցնում է: Հարցնում եմ տիկին Թամարային. «Իսկ ի՞նչ է եղել Ձեր բնակարանի հետ»:

Նա պատասխանում է, որ վաճառել է իր բնակարանը, գնել  կառուցվող տուն, իսկ այն կհանձնվի այս տարվա նոյեմբերին:

Ես չէի ուզում լինել անքաղաքավարի և անհյուրընկալ, ես անմիջապես իրար խառնվեցի, որոշեցինք երեխաներին տեղավորել մեկ սենյակում, իսկ սկեսուրիս՝ որդուս սենյակում: Որդիս բողոքում էր, մինչ իր մահճակալը քարշ էին տալիս դեպի Անիի սենյակ, բայց ինչ անել, չէ՞որ սկեսուր է, պետք է ինչ-որ կերպ օթևանել:

Մնալով ամուսնուս հետ մենակ՝ ես հայտնեցի իմ դժգոհությունը, թե ինչու նախապես ինձ չէին զգուշացրել: Նա ցածր ձայնով ինչ-որ բան ասաց, ապա ավելացրեց, որ մայրը սովորաբար ամբողջ ամռանն ապրում է ամառանոցում, ուստի մենք պետք է մի փոքր համբերենք:

Եվ ահա այդ օրվանից սկսվեց իմ «զվարճալի» կյանքը: Սկեսուրս միշտ գոհ չէ ինձնից: Ես վատ եմ պատրաստում, իսկ պատուհանի վրա փոշի կա, և ես հաճախ եմ լվանում իրերը, բայց պետք է ջուրը խնայել: Եվ ինչու եմ ես օգտագործում աման լվացող մեքենա, երբ երկու ափսեներ հնարավոր է լվանալ ձեռքով: Եվ ամենակարևորը` ես ուշադիր չեմ ամուսնուս հանդեպ:

Այս ամենը ոչինչ, ես լուռ լսում էի, շատ նեղվում և անհանգստանում: Բայց դա նրա համար քիչ էր, և նա սկսեց Վլադին իմ մասին ամեն տեսակի հեքիաթներ պատմել: Իբր ես հեռախոսով տղամարդկանց հետ եմ խոսում, երբ ամուսինս աշխատանքի է: Ակնարկում է, որ ես ուրիշի հետ եմ: Ընդհանուր առմամբ, Վլադի  «ուղեղը լվանում է», իսկ նա լսում է, և հետո ինձ բողոք ներկայացնում: Եվ սկսեց քննադատություններ անել՝  ես լավ չեմ պատրաստում, մոռացել եմ արդուկել նրա վերնաշապիկը:

Սկեսուրս այդպես էլ  չմեկնեց  իր ամառանոց,  ինչի հույսը  մենք  ունեինք, և ասաց, որ չի ցանկանում այս ամռանն ապրել այնտեղ, ասելով, որ միայն հանգստյան օրերին է գնալու: Արդյունքում՝ նա մեզ «ստիպեց» մշակել իր բանջարանոցը: Այսպիսով, մենք ոչ աշխատանքային օրերն անցկացնում ենք ամառանոցում՝ «հանգստանալով»: Բայց տիկին Թամարան շարունակում է գոռգոռալ ինձ վրա, և Վլադին ինչ-որ բաներ շշնջում:

Մի խոսքով, սկեսուրս ամեն ինչ անում է, որ մեզ բաժանի: Ես նյարդային դարձա, բարկանում եմ երեխաներիս, ամուսնուս վրա: Եվ մենք անընդհատ կռվում ենք: Նախկինում, եթե մենք վիճում էինք, փորձում էինք ձայնը չբարձրացնել, բայց հիմա ամբողջ կոկորդով գոռում ենք միմյանց վրա:

Երեկ այնքան ուժեղ վիճեցինք, որ Վլադը հագնվեց և հեռացավ, չնայած մեկ ժամ անց հետ եկավ, բայց մինչ նա գնացել էր, ես նստել եմ սենյակում, կամաց լացել եմ: Լսում եմ, որ սկեսուրս մտել է խոհանոց, թեյնիկը միացրել և երգում է, և այնքան ուրախ երգ, որ զգում ես. կինը բարձր տրամադրություն ունի:

Ինձ այնպիսի զայրույթ պատեց, նա ակնհայտորեն փորձում է բաժանել ինձ ամուսնուցս, բայց նա չի կարող ինձ հաղթել: Ես կպայքարեմ իմ երջանկության համար: Որոշել եմ, ամուսնուս առաջ պայմաններ եմ դնել. թող նրա համար բնակարան վարձի կամ ուղարկի ամառանոց, միայն թե իմ տանը նա այլևս չլինի:

Մենախոսության ավարտին Կառայի աչքերն այրվում էին, և տեսանելի էր նրա մարտական ոգին:

Դե՜, ես հաջողություն եմ մաղթում նրան, դա նրան անպայման պետք կգա:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 159 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: