Չգիտեմ, թե ինչպես շարունակեմ ապրել ամուսնուս հետ։ Խնդրում եմ օգնեք ինձ Ձեր խորհուրդներով

Ես ամուսնացա 11 տարի առաջ, ես 24 տարեկան էի, մենք երեխա ունեցանք, բայց ցավոք փոքրիկի մոտ հայտնաբերեցին  ուղեղի կաթված: Ամուսինս երեխայի հետ մտերիմ էր, իսկ ինձ հետ…

Երբ նա ինձ առաջին անգամ դավաճանեց, այդ ժամանակ ես և երեխան մեկնել էինք ուրիշ երկիր բուժման։ Երբ իմացա այդ մասին շատ բարկացա, բայց ես նրան ներեցի: Հետագայում իմացա, որ նա սկսել է հանդիպել ուրիշ կնոջ հետ: Ինձ հաջողվեց համոզել նրան, որ նա ինձ չդավաճանի, բայց ես ստիպված էի անցնել սպառնալիքների և սկանդալների միջով…

Նա 1֊2 տարի ուրիշ կին չեր փնտրում և հավատարիմ էր ինձ, բայց փոխարենը լավ խմում էր և դա հենց այն էր, ինչի հետ նա ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան ինձ հետ։

Муж алкоголик – проблема всей семьи | Можайка 10 | Яндекс Дзен

Միլիոն անգամ խնդրել եմ նրան, որպեսզի դադարեցնի այդ ամենը: Կամ գոնե թույլ տա, որ հեռանամ. Ես արդեն հոգնել եմ այս ամենից։ Նա նույնպես չի հեռանում, իսկ այսօր էլ ասաց. «Ինչպե՞ս կարող եմ թողնել քեզ և երեխայիս»: Ամենավատն այն է, որ նա ինձ հետ է միայն խղճահարությունից ելնելով…

Ես չեմ կարող փոխանցել այն ամբողջ ցավը, որ նա է տվել ինձ: Իմ զգացողությունները մահացել են նրա հանդեպ, բայց ես երեխայի հետ գնալու տեղ չունեմ, իսկ եթե լիներ, ես անմիջապես կհեռանայի: Չգիտեմ, թե ինչպես կարողացա հայտնվել նման իրավիճակում…

Իհարկե, ես միշտ զբաղված էի երեխայով, նրա բուժմամբ, բայց ես լավ կին և մայր էի: Օգնում էի  նրան, բայց նա հակառակն էր անում, և դա ինձ շատ մեծ ցավ է պատճառում։ Ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 115 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: