ՈՒՇՔԻ ԵԿԵՔ, ԲԱՎԱԿԱՆ Է… Կորոնավիրուսը կանցնի, մենք մնալու ենք… Կորոնավիրուսի սարսափն ու թմբիրը մի կողմից, երկրի իրականությունը քաղաքական հրետանու տակ պահողների

Ռուզան Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՈՒՇՔԻ ԵԿԵՔ, ԲԱՎԱԿԱՆ Է…

Կորոնավիրուսի սարսափն ու թմբիրը մի կողմից, երկրի իրականությունը քաղաքական հրետանու տակ պահողների
և հասարակության հոգեբանությունը անպաշտպանվածության մղողների գրոհը մյուս կողմից, երիտասարդ կառավարիչների խոսքի ու գործի ոչ չափավոր սպրդումները՝ իրենց հերթին ստեղծել են մի մառախլապատ մթնոլորտ, որի անունը կասկածամիտ անհուսությունն է: Այո, շատ կարևոր էր ազգը գիշատիչներից ազատագրելը, սակայն մի բան է հաղթանակ տանելը, մեկ այլ բան՝ հաղթանակի արժեքները պահելը, ինչը որ չարվեց հաջորդիվ… և գնալով ազգի զուլալ գետը ցամաքում է…
Լևոն Տեր Պետրոսյանին ժողովուրդը իշխանության բերեց ձեռքերի վրա, մեկ երկու տարի անց, նույն ժողովուրդը Բաղրամյան 26-ի առաջ պահանջում էր նրա հրաժարականը, ավելին՝ պատրաստել էին առաջին
նախագահի խրտվիլակը, որն այրեցին հենց նախագահականի նստավայրի առաջ…Ժողովուրդը իր թանկ զոհերի գնով՝ սովի, ցրտի ու արտագաղթի մեջ պահեց երկիրը, որպեսզի ,,լույսի կոճակը վառ պահվեր,, և պահվեց: Ինչու հաղթանակ տարած ժողովրդին չպահեցիք, ինչու Հայաստանը չդարձավ հզոր երկիր…Դուք հարստացաք, ժողովուրդը մնաց աղքատ:
Երկրորդ նախագահը Արցախից բերվեց, որպես գործարարի ու Արցախ Հայաստան կապերի ամրապնդման կարևոր նպատակի: Սկիզբը ոգևորիչ էր՝ կամուրջներ ու ճանապարհներ էին կառուցվում, սակայն կարճ ժամանակ անց ազգային հարստությունը սկսվեց օտարվել և շրջապատում տարածվեց՝ գույք պարտքի դիմաց առեղծվածը.. և այլն:. Սկսվեցին հրաժարականի պահանջներ, հավաքներ, փշալարեր ու ջրցաններ՝ Բաղրամյան 26-դիմաց, դուք հարստացաք, ազգը մնաց աղքատ..

На изображении может находиться: 1 человек
Երրորդ նախագահի օրոք 670 հանք ունեցող Հայաստանս, դարձավ բարձրարժեք դղյակների և ստրուկների ոստան…Դուք հարաստացաք, ժողովուրդը մնաց աղքատ, անտուն,1.5 միլիոն մեր հայրենակիցները հանուն պատվի ու մի կտոր հացի, ավեր թողեցին հայրական օջախները: Բա եղավ, էլ ուր մնաց ա՜զգ, հայրենի՜ք խոստումները, ու ծնվեց ,,Մերժիր Սերժին,, լոզունգը: Հոգիս բոլոր հրաժարականների ժամանակ արտասվել է ազգի դժբախտ ճակատագրի համար…
Եկավ մախմուր ու զգլխիչ թավիշը և ողջ ազգը, բացի նախորդներից, ոտքի ելավ, որպես նոր ազգային ազատագրական շարժման լուսավոր ու արդար ճանապարհի: Պատկերացնում եք, չէ, ժողովրդի ոգևորությունը և հանկարծ ժողովրդի համար անսպասելի՝ չնչին թոշակների և յոթ երեխաներին շաքարաջրով կերակրող ընտանիքների պայմաններում, աստղաբաշխական թվերով ինքնապարգևատրումներ ու հայ ընտանիքի ավանդույթներին անհարիր ներկայություններ…Թերևս նախորդների նկատմամբ ասենք՝ չարյաց փոքրագույնը, սակայն այս դեպքն էլ ծնել է հրաժարականի ֆլեշմոմբ՝ դեռ երեկ ընտրված վարչապետի համար…Հայոց ազգը դարերով է երազել իր առաջնորդին տեսնել՝ Տիգրան Մեծ, Պապ Թագավոր, Գարեգին Նժդեհ, Դրո ու Զարուբյան … Շատ զգայուն է եղեռն տեսած ազգի ոգին՝ իր ընտրյալի մեջ, ով էլ նա լինի, փնտրում է ամենայն կատարյալը: Ու պետք է այդպիսին նա լինի, եթե ողջ ազգի անցյալը, ներկան ու ապագան իր ուսերին է վերցնում… Երկրի ղեկավար փոխելով , երկիրը երկիր չի դառնա, բարեկամներ: Ազգային հավաքականությունն է երկիրը…այլապես՝ այսպես գալ- գնալով ու մի բուռ մարդկանց հարստացնելով, նորից ու կրկին ենք որոնելու, նորից ու կրկին հիասթափվելու համար…: Ես չեմ խոսում հաղթանակ տարած երկրի երեսուն տարվա վարած արտաքին քաղաքականության մասին, ճշմարտություն է՝ եթե ներքինը հակաժողովրդական է, արտաքինն ինչ պետք է լինի…
Ուշքի եկեք, բավական է, մարդիկ աշխարհն են մեկ հարկի տակ ուզում հավաքել, մենք դար ու դարեր չկարողացանք մեկ հարկի տակ խաղաղ ու տնտեսապես կայուն
հայրենիք պահել…Կորոնավիրուսը կանցնի, մենք մնալու ենք ու պետք է վստահ նայենք ապագային…

(Visited 160 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: