Ուշադրությո՛ւն․ կարդացեք սա, եթե ընտանիքում կորոնավիրուսով հիվանդ ունեք

Առողջապահության նախարարությունը հրապարակել է կարևոր տեսանյութ՝ Բուժ Ինֆո հաղորդման թողարկում, որի ընթացքում պատմվում է՝ ինչ կանոններով է պետք տանը խնամել ախտահարված հիվանդներին։

Հաղորդման ընթացքում մանրակրկիտ պատմվում է՝ ինչպես խնամել մեծահասակներին և երեխաներին։ Հատկապես երեխաների մասին է մանրամասն խոսվում, քանզի, ի տարբերություն, մեծերի, երեխաները չեն կարող լիարժեք միայնակ մնալ։

Բացի այդ, ծնողները պետք է ավելի ուշադիր հետևեն բալիկներին այդ շրջանում, քանզի եթե փոքրիկի վիճակը թեթև է և նա տանն է բուժվում, յուրաքանչյուր պահին վիճակը կարող է ծանրանալ ու բալիկը հոսպիտալացման կարիք ունենա։ Խնդիրն այն է՝ ծնողը ժամանակին հասկանա՝ երբ է պետք կարևոր ուշադրություն դարձնել փոքրիկի վիճակին և դիմել բժշկի։

Հաղորդմանը նաև ուշադրություն է դարձվում ընդհանուր օգտագործման հատվածները՝ բռնակները, զուգարանը, լոգարանը, ախտահանելու ճիշտ ձևերը, քանզի նույն տանն ապրելու դեպքում դա անչափ կարևոր է։

Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակվածին

Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակվածին

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Вторник, 2 июня 2020 г.

(Visited 287 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: