1. Եթե աուրան մաքուր և ուժեղ է, մարդը գրեթե չի հիվանդանում: Երբ աուրան այնքան էլ լավը չէ, մարդը գերհոգնում է, նրա մոտ հաճախակի գլխացավեր են լինում, ի հայտ են գալիս քրոնիկ հիվանդություններ, նա միանգամից մրսում է ու հիվանդանում: Երբեմն նկատվում են նաև լուրջ հիվանդությունների նշաններ:
2. Ուժեղ բիոդաշտն իր կրողին անհավանական հաջողություն է պարգևում բոլոր գործերում: Կոպիտ ասած՝ հզոր էներգետիկա ունեցող մարդիկ միշտ ավելի շատ հնարավորություններ են ունենում՝ առանց առանձնակի ջանքեր գործադրելու հաջողության հասնելու:
3. Ուժեղ աուրան անմիջապես զգացվում է, եթե մարդը լավատեսություն է ճառագում: Երբ դուք կանգնած եք այդպիսի մարդու կողքին, դուք ուզում եք գործել, ուզում եք նվաճել աշխարհը, և ամեն ինչ հաճելի լույսի ներքո եք տեսնում: Եթե դա հակառակ սեռի անձնավորություն է, ապա նրան շատ հեշտ է սիրահարվել:
4. Էներգետիկայի բարձր մակարդակ ունեցող մարդկանց խնդիրները չեն կպչում: Սա բոլորովին չի նշանակում, որ այդպիսի մարդիկ ընդհանրապես խնդիրներ չունեն: Պարզապես դրանք նրանց անհարմարավետության զգացողություն չեն հաղորդում:
5. Եթե մարդ հզոր էներգետիկա ունի, ապա նա, ամենայն հավանականությամբ, առաջնորդ է: Իրենց հետևից զանգվածներ տանող մարդիկ թույլ չեն կարող լինել: Նրանք հզոր անհատականություններ են: Բացի այդ, «թույլ» և «առաջնորդ» բառերը երկու, իրարից խիստ տարբեր, միմյանց հետ չհամադրվող հասկացություններ են:
6. Հզոր աուրան հզոր մարմնի երաշխիք է: Երբ մարդը հոգեպես ուժեղ է, նա պինդ է նաև ֆիզիկապես: Նա դիմացկուն է, շուտ չի հոգնում և միշտ պատրաստ է նոր բարձունքներ նվաճել:
7. Հզոր էներգետիկա ունեցող մարդկանց գիտակցությունը պարզ է ու բաց՝ սահմաններն ընդլայնելու, նոր բաներ փորձելու ու սովորելու համար: Հզոր էներգետիկան թույլ է տալիս չվախենալ փոփոխություններից, ընդ որում՝ էական չէ, թե ի՞նչ փոփոխություն դա կլինի: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ կյանքը շարժում է: Կյանքը փոփոխություն է ենթադրում և շարունակական, պերմանենտ փոխակերպումներ: