«Որտե՞ղ էիր եղել ամբողջ ժամանակ, երբ ինձ բուժում էին»:- պատմություն, որը կստիպի խորհել կյանքի մասին

Տարիներ առաջ ես տեղափոխվեցի անծանոթ երկիր` բարձրագույն կրթություն ստանալու: Այնպես պատահեց, որ այնտեղ մնացի 15 տարի: Համալսարանում սովորելու տարիներին հանդիպեցի մի հիանալի աղջկա, ով հետագայում դարձավ իմ կինը: Մենք դուստր ունեցանք, որը շատ էր կապված ինձ հետ: Նախ, դուստրս և ես նման էինք իրար, ինչպես երկու ջրի կաթիլ, և երկրորդ՝ մենք միշտ և ամենուր միասին էինք: Եղել են դեպքեր, երբ ես գնում էի աշխատանքի, նրան էլ էի ինձ հետ տանում: Բարեբախտաբար, ես բարձրաստիճան պաշտոնյա էի և առանձին գրասենյակ էի զբաղեցնում:

Ընտանիքում շատ երեխաներ պետք է լինեն. սա է իմ համոզմունքը: Այսպիսով, երբ կինս գործնական  հաջողություններ սկսեց գրանցել , որոշեցինք մի փոքր սպասել, և հանուն ապահովվության՝ սառեցրինք ձվաբջիջները: Մենք շատ լավ էինք ապրում. հարստություն և լիարժեք փոխըմբռնում ընտանիքում, լավ աշխատանք …

Դստերս մանկապարտեզ ուղարկելու ժամանակն էր: Բժշկական զննման ժամանակ դստերս տվեցին մեզ համար անհասկանալի և միաժամանակ սարսափելի ախտորոշում՝ սրտի արատ: Առաջին բանը, որ հայտնվեց իմ գլխում, վիրահատությունն էր, որը միակ բուժումն էր: Եվ սկսվեց բժիշկների, կլինիկայի, դեղորայքի, միջոցների որոնումը: Դա հենց այն պահն է, երբ մեր ընտանիքը միավորվեց: Մենք նման էինք մի բռունցքի: Վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց: Սկսվեց բուժման շրջանը, որը տևեց ընդհանուր առմամբ մեկ տարի:

Ամբողջ հոգիս տվեցի իմ փոքրիկ դստերը՝ Ժենյային: Ինձ թվում էր՝ հոգիս դատարկ է, պարզապես մարմինս է շարժվում, և այդ մեկ տարվա մեջ, իմ կարծիքով, մի ամբողջ կյանք եմ ապրել: Մենք հաղթահարեցինք: Հիմա ես գիտեմ, որ սրտային հիվանդությունը դատավճիռ չէ: Այո՛, աղջիկս ապաքինվել է, ֆիզիկական ծանրաբեռնվածության համար գործնականում սահմանափակումներ չդրեցին: Լավ է, որ իմ դուստրն ունի մեզ նման սիրող ծնողներ, ինչպիսին մենք ենք, բայց ինչպե՞ս են նման ախտորոշմամբ երեխաներն ապրում առանց ծնողների:

Այս միտքը գիշերներն ինձ հանգիստ չէր տալիս: Մի առավոտ որոշեցի կնոջս հետ խոսել այն մասին, որ օտար երեխաներ չեն լինում: Կինս ինձ աջակցեց, և մենք որոշեցինք մանկատնից երեխա որդեգրել ` նույն ախտորոշմամբ, որն ուներ մեր դուստրը: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր, և մենք ստիպված էինք շատ դռներ թակել, մինչև ևս մեկ դուստր հայտնվեց մեր ընտանիքում: Երբ ես և կինս գնացինք մանկատուն, կանգ առանք խմբի մուտքի մոտ և հարցրինք.

«Ինչ որ չի երևում մեր փոքրիկ դուստրը»: Մեկը վեր կացավ տեղից և ասաց.

«Ես այստեղ եմ, հիմա խաղս կավարտեմ և կգամ»: Ավելի ուշ պարզվեց, որ այդ օրը բուժհիմնարկում շատ երեխաներ են հետազոտվել: Բացի մեր աղջկանից մյուսները տղաներ էին: Ինձ թվում էր, որ նա միշտ նրանց կողքին է եղել, պարզապես երբ ավագի հետ խնդիրներ էին առաջացել, նա պապիկի ու տատիկի հետ էր: Աղջիկը Ժենյայից մեկ տարով փոքր էր: Նրա աչքերը փայլում էին, երբ բոլորս միասին սեղանի շուրջ նախաճաշում, ճաշում և ընթրում էինք: Արդեն չէր վշտանում, ինչպես նախկինում: Մի անգամ ավագ դուստրս հարցրեց կրտսերին.

«Որտե՞ղ էիր եղել ամբողջ ժամանակ, երբ ինձ բուժում էին»:

Դրան հաջորդեց պատասխանը. «Իսկ ես ամբողջ ժամանակ այստեղ եմ եղել, տանը և սպասել՝ երբ կառողջանաս»: Նրա և ավագ դստերս ախտորոշումները նույնն էին, և մոտավորապես նույն տարիքում են հայտնաբերել սրտի արատը: Մենք արդեն պատրաստ էինք: Գիտեինք՝ ինչից սկսել բուժումը, որտեղ դիմել և ինչպես վարվել: Պլանավորեցինք երկրորդ վիրահատությունը: Մեր գործողությունները կատարյալ էին: Ամեն ինչ լավ անցավ, բուժումն ավարտվեց: Ավագ դուստրս ամեն ինչում օգնում էր կրտսերին. միասին բուժական և շնչառական վարժություններ էին անում, միասին գնում բուժհաստատություն ՝ զննման:

Եվ այսպես՝ ամեն ինչ անցավ: Հիմա ես ունեմ երկու հրաշալի դուստրեր: Երջանկություն է, երբ տեսնում ես, թե ինչպես են նրանք խաղում խաղասենյակում, ինչպես են վազվզում բակում, և մանավանդ, երբ այգի գնալիս երկու փոքրիկ թաթիկներ ես բռնում ձեռքերիդ մեջ: Դուստրերս հաճախում են նույն մանկապարտեզը և նույնիսկ մեկ խմբում են: Մանկապարտեզի ուսուցումը կազմակերպվում է Մարիա Մոնտեսորիի ուսուցման մեթոդի համաձայն: Նրանք քույրեր են: Հարազատներ: Որպես ծնողներ՝ մեր կողմից աղջիկները ստանում են սեր և խնամք, ինչը կարող ենք տալ մեր երեխաներին: Պարզվում է, որ հարազատ լինելու համար պարտադիր չէ նույն ընտանիքում ծնվելը: Հիմա ես հաստատ գիտեմ, որ ընտանեկան երջանիկ հարաբերությունները ծանր աշխատանքի արդյունք են:

Տա՜ Աստված, որ իմ դուստրերս առողջ ու երջանիկ լինեն, ինչը և ցանկանում եմ Ձեզ այս դժվարին ժամանակներում …

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

(Visited 267 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: