Դուք երբևէ թողել եք սրբիչը լվացքի մեքենայում գիշերվա ընթացքում, կամ ավելի վատ՝ մի քանի օր լվացքից հետո։ Ամեն ինչ նորմալ է, բոլորի հետ էլ կարող է պատահել։
Եթե դուք մոռացել եք այն հանել լվացքի մեքենայից, ապա հաջորդ օրը, երբ բացում եք մեքենայի դուռը, հաստատ կզգաք բավականին ուժեղ բորբոսի հոտ։
Եվ նույնիսկ եթե չորացնեք սրբիչը, միևնույն է թույլ, բայց տհաճ հոտը մնում է։ Նրանից դժվար է ազատվել և այն կարող է շատ երկար մնալ կտորի վրա։
Նշեք ձեզ մոտ մեր խորհուրդը և ձեզ դուք ստիպված չեք լինի տառապել՝ շնչելով այդ տհաճ հոտը։
Ձեզ հարկավոր է՝
- 1 բաժակ քացախ,
- 1/2 բաժակ սննդի սոդա,
- տաք ջուր
Ի՞նչ է պետք անել
1․ Դրեք բուրավետ սրբիչը լվացքի մեքենայի մեջ և լրացրեք թմբուկը տաք ջրով։ Ջուրը նախապես եռացրեք սալիկի վրա։
2․ Այնուհետև ընկղմեք սրբիչը մեկ բաժակ քացախի մեջ և դրեք մեքենայի մեջ՝ միացնելով լվացքի սովորական ռեժիմը։
3․ Այդ ցիկլի ավարտից հետո թողեք սրբիչը և նորից մեծ քանակությամբ եռացրած ջուր և 1/2 բաժակ սննդի սոդա ավելացրեք։ Կրկնեք ցիկլը։
4. Վերջապես, մանրակրկիտ չորացրեք սրբիչը չորանոցի վրա կամ պարանի վրա, որը նախատեսված է լվացքի համար։ Եթե առաջին անգամից այս մեթոդը չի աշխատում, ապա նորից կրկնեք այս գործընթացը։