Վահրամ Թոքմաջյանը գրում է. Որոշել էի լռել էս թեմայով, բայց չի ստացվում։ Աշոտին ես դասավանդել եմ։ Հորը կարող եք քննադատել, դատափետել, բոլոր լուտանքները տալ, սակայն էրեխեն ի՞նչ կապ ունի:

Ոչ մանկավարժի գովեստ եմ շռայլելու, ոչ էլ Կրասնի Օկտյաբռ դուխու ոճի պաթոս եմ սփռելու։ Աշոտին պարզապես դասավանդել եմ։ Նա իմ աշակերտը չէ։ Շատ քիչ աշակերտներ ունեմ։ Բայց ցանկացածին, ում դասավանդել եմ` ինչ-որ չափով պատասխանատու եմ։
Աշոտը միջին վիճակագրական տղա է` հիփստեր է, ջակս է, թե քյառթու, էդ իր իրավունքն է։ Նախկինում մենք երբեք չենք թիր ախավորել իշխողների (նախագահ, նախարար, վարչապետ) էրեխեքին, եթե նրանք մարդու վրա չեն կրա կել կամ թմ րաբիզնեսի ակումբային մոնոպ ոլիա չեն զարգացրել։

Աշոտը պարզ տղա է, իր կյանքով ապրող։ Ես նեղացած եմ իր հորից` հեղափոխությունը մսխելու համար, բայց Արփին, Աշոտը, Շուշանը, մյուս բոլոր երեխաները մնում են անձեռնմխելի։ Հանգիստ թողեք էրեխեքին, խնդրում եմ։