Ոստիկանի ազդեցիկ դասը կարգազանցին

Ելենա Հարությունյանը գրում է.

«Էս օրը պաշտոնապես ֆիքսում եմ կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկը..
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Երևան-Էջմիածին միկրոավտոբուսով գնում ենք, Զվարթնոցում պետավտոտեսուչը կանգնեցրեց, ոստիկանը բարձրացավ ու ասեց`
-նոր ով բանկեն լուսամուտից շպրտեց?
մի 15տ.տղա վախվորած ասեց`ես`մեղավոր աչքերով նայելով տեսուչին:
-Տղա ջան դու ձեր տանը զիբիլը հատակին կգցես?
-չէ
-բա ինչի ես դուրս նետում?
-կներեք էլ չեմ անի…
-ոչինչ, հեսա վարորդին քո պատճառով 5000դ. կտուգանեմ, խելքդ գլուխդ կգա:
-բա եղավ տղա ջան, քո պատճառով տուգանվեցի, խի սենց բան են անում…էէէէ…

Իհարկե դա սիրուն կազմակերպված բեմադրություն էր, չնայած`վարորդը թղթերով իջավ, բայց խիստ կասկածում եմ, թե տուգանվեց, բայց հաստատ տղան 100 հզի չափով ամաչեց, միկրոավտոբուսի ժողովուրդը 50 հզի դաս ստացավ, ես էլ 10 մլն-ի`ուրախություն, որ վերջապես սկսում է գործել աղբը թափողին ամոթանք տալու խիստ անհրաժեշտ երևույթը

Понравилась статья? Поделиться с друзьями: