Լավ բերքը կախված է սածիլից։ Անցյալ տարի վերջնականապես համոզվեցի դրանում։ Նախքան այդ շուկայից էի գնում լավ աճած, վառ կանաչ սածիլներ, բայց հենց տնկում էի, դրանք սկսում էին հիվանդանալ, չորանալ։ Դրա հետևանքով, բնականաբար, բերք չէի ստանում։
Եթե սածիլները ձերն են, դրանք ավելի լավ են աճում։ Անցյալ տարի այնքան լոլիկի բերք ստացանք, որ առհասարակ չգնեցինք շուկայից։
Ու վերջերս ցանել էի լոլիկն ու պղպեղը, իսկ հիմա դրանք արդեն մեծացել են, ամրացել, չեն տեղավորվում պատուհանագոգի վրա։ Բույսերին լույս է պետք, ու արդեն չգիտեի՝ ինչպես պահել դրանք։
Ահա այսպիսի կոնտրուկցիա հնարեցինք, որի համար օգտագորխեցինք պլաստիկե արկղիկներ։
Պետք են ևս 4 տախտակներ կամ փայտեր, որոնց վրա անհրաժեշտ է ամրացնել արկղերը։
Առաջին հերթին լավ լվացի արկղիկները։ Հետո փայտերի վրա բաշխեցի հեռովորությունը, որը պիտի պահպանվի դարակների միջև։ Ինձ մոտ ստացվեց 38սմ։
Անցքեր արեցինք տախտակի և արկղիկի վրա, հետո ձգեցինք պտուտակով։ Ուշադիր եղեք, որ պտուտակը մտնի արկղիկի ոչ թե դատարկ հատվածը, այլ անմիջապես պլաստիկի մեջ։ Մի դարակի համար պահանջվում է 8 պտուտակ։
Սկզբում մի փայտի վրա ձգեցինք բոլոր արկղիկները, որպեսզի հավասար ստացվի։ Դրանից կախված է կոնստրուկցիայի ամրությունը։
Դրեցինք այն պատուհանի մոտ, որպեսզի բոլոր բույսերը բավականաչափ լույս ստանան։ Միայն թե կարևոր է ներքևի դարակի ծաղկամանների տեղը պարբերաբար փոխել։
Ահա այսպես, գեղեցիկ ու կոկիկ։