Այսօր սիրված երգիչ, երջանկահիշատակ Հայկոյի ծննդյան օրն է: Երգչի մահը շատերը մինչ օրս չեն կարողանում ընդունել: Նա սիրված էր ամենուր`կոլեգաների, ընկերների, հարազատների և հանդիսատեսների կողմից:

տեսանյութը ստորև
Այսօր երգչի մայրը`Սուսաննա Նիկողոսյանը, հուզիչ գրառում է կատարել`հրապարակելով որդու լուսանկարը.
«Շնորհավոր, երկնային ծնունդդ, իմ կարոտ»,- գրել է տիկին Սուսաննան:

Նշենք, որ սեպտեմբերի 29-ին կլրանա ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահվան 3-րդ տարելիցը։