Շնորհավորում եմ՝ Դուք ունեք ապագա, ես՝ ՈՉ…. Հադրութցի դերասանուհի, ում սիրելին ամիսներ առաջ զոհվել էր պատերազմում (տեսանյութ)

Հադրութցի դերասանուհի. Շնորհավորում եմ՝ Դուք ունեք ապագա, ես՝ ՈՉ….

Հադրութցի դերասանուհի Սրբուհի Բալայանը գրում է.

««սալամ յոլդաշ ալիև,

թաբրիք էդիրամ…

2018 թ-ին ես էլ էի ոգևորված, բայց ոգևորված իմ Ընկերների ժպիտներով, ու նրանց հույսով ու հավատով…

5 տարի է, որ ապրում եմ ՀՀ-ում, բազմիցս լսել եմ, որ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ  կերել են, թալանել են, սպանել են, ու որ ես մի շարք մարդկանց հաշվին եմ մեծացել ու եկել այստեղ…

Հիմա ես հետ գնալու տարբերակ չունեմ, Տուն պիտի վերադառնայի, որ մի բան փոխեի, իսկ հիմա իմ փոխարեն ամեն ինչ որոշել են՝ Տան հարցս, Հայրենիքիս և վաղվա ապագայիս…

Ես ընտրելու իրավունք չունեի ու ամբողջ օրը լարված եմ եղել, փորձել եմ հասկանալ, բոլոր այն մարդկանց, անկեղծորեն, որոնց թալանել ու սպանել են, ու մտածել եմ, որ ինձ էլ կհասկանան, որ անտանելի է Թանկ մարդ կորցնել պատերազմում, Հայրենիք ու Տուն կորցնել, ու ամեն օր տանը քննարկել «Ի՞նչ ենք անելու»…

Ես իմ Հայրենիքի՝  Հադրութի բոլոր թերությունները գիտեմ, բայց հիմա մի բան հստակ է ինձ համար, որ ոչ միայն Շուշին է դժգույն, այլ նաև Հայաստանը՝ Արցախը։

Երեկվանից կարդում եմ, որ ասում են. «Էսա դրանք՝ Ղարաբաղցիները, կգան, նորից կուտեն, կասեն էս տարածքը իմնա» ու իսկապես ասում են՝ հինգ տարի շարունակ լսում եմ։

Ես չեմ ասում, որ ունեիք իդեալական այլընտրանքային տարբերակներ, բայց ո՞նց կարելի է հարմարվել էս ամեն ինչին…

Հասկացել եմ.

Արցախն է խնդիրը, բոլոր խնդիրների պատճառը։

Այլևս չեմ խոսի, ինչպես չեմ խոսել այս ամիսների ընթացքում, չնայած որ իմ իրավունքը մի քիչ ավելի շատ էր…

Այլևս չեմ խոսի, երբ Ղարաբաղցի ու Հայաստանցի տարանջատում անեն, չեմ համոզելու, որ իմ մեջ թուրքի արյուն չկա…

Հայ չենք էլի, իրար ցավ կիսել չգիտենք…

Ազգ չենք, եթե ուրախանում ենք այն փաստից, որ «Կզցնում ա Փաշինյանը»…
Ամեն ինչ կզիջենք, արդեն սկսել ենք՝ Արցախը, շուտով Սյունիքը ու այսպես շարունակ, դե Երևանում ապահով է…

Ես կսկսեմ տարանջատել..

Ամբողջ խնդիրը նրա մեջ էր, որ Արցախցին չգա…

Լավ…

Շնորհավորում եմ, նոր իրականության հետ կապված, Շնորհավորում եմ՝ Դուք ունեք ապագա, ես ՝ ՈՉ….»:

աղբյուր

 

(Visited 202 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: