Կնոջս պապիկը ատախձագործության վարպետ է եղել, իսկական պևոֆեսիոնալ:
Նկարում տեսնում եք իր ձեռքով պատրաստած փոցխ: Բնական է, արդեն երկար տարիներ են անցել, հիմա դրանք պիտանի չեն օգտագործման համար, սակայն ակնհայտ զգացվում է, որ պապիկը յուրաքանչյուր գործիքի մեջ ներդրել է իր հոգու մասինկը:
Իսկ սա պապիկի կողմից պատրաստված սայլակ է: Նա դրա մեջ էր նստեցնում ու զվարճացնում սիրելի թոռնիկներին:
Սա էլ թոռնուհու համար է պատրաստել. փոքրիկ կահույք տիկնիկների համար:
Հաջորդը՝ ձեռքով պատրաստված կահույք է: Միայն նայեք դրա նախշերին. ամբողջը ձեռքի աշխատանք է:
Եվ ահա հասանք առեղծվածային իրին: Սկզբում ենթադրում էի, թե խաղալիք սունկ է, սակայն պարզվեց, որ այն նախատեսված է գուլպաները կարելու համար: Տատիկը գուլպան անցկացնում էր վրան ու կարում պատռված հատվածները: Այդպես ավելի հարմար էր ու արագ:
Նախկինում անգամ գուլպաները նորոգում էին ու կրում, իսկ հիմա, բարեբախտաբար, մարդիկ ավելի հեշտ ու անհոգ են ապրում:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը