Ավելի արդյունավետ միջոց դժվար թե գտնեք…
Երբ միջատները տարածվում են տանը, նրանցից ազատվելն այնքան էլ հեշտ չէ:
Այսօր կներկայացնենք միջատներին վերացնելու ամենաանվտանգ միջոցը: Նույնիսկ եթե տանը երեխաներ կամ կենդանիներ կան, առանց վախենալու կարող եք օգտագործել այս մեթոդը:
Ձեզ անհրաժեշտ է ընդամենը մի քիչ դափնետերև: Դրանք դրեք տան անկյուններում և ընդմիշտ մոռացեք ձեր տանը անցանկալի հյուրերի առկայության մասին:
Գաղտնիքը նրանում է, որ միջատները, օրինակ խավարասերները, մրջյունները, ճանճերը, մոծակներն ու ցեցը, պարզապես տանել չեն կարողանում դափնետերևի հոտը: Նաև հարկավոր է դափնետերև դնել կրուպեղենի բանկաների մեջ, այդպես կկանխարգելեք մանր միջատների հայտնվելը ձեր մթերային պահոցներում: