Նա լքեց ինձ, իսկ 10 տարի անց վերադարձավ ու ամուսնության առաջարկություն արեց

Ես մեծացել եմ շատ հարուստ ընտանիքում, որտեղ միակ դուստրն էի, հայրիկս լավ փող էր վաստակում, կրում էի միայն բռենդային հագուստ, տարին 4 անգամ հանգստանում էի տարներ երկրներում, իսկ երբեմն էլ պարզապես մորս հետ որևէ քաղաք էի մեկնում: Ես ունեի դպրոցական մի ընկերուհի, նրա մայրը գյուղից էր, չնայած այն բանին, որ նա հասարակ աղջիկ էր, ես ու Լիլյան միանգամից ընկերացանք: Եվ երբ մենք 16 տարեկան էինք, Լիլյան առաջարկեց ամռանը մեկ շաբաթով գնալ տատիկի մոտ գյուղ: Ես երբեք գյուղու չէի եղել, կարելի է ասել կովեր եմ տեսել միայն նկարում, ուստի համաձայնեցի և հայրս մեզ մեքենայով տարավ:

Ես հիշում եմ գյուղի մասին իմ առաջին տպավորությունները: Զուգարանը տան բակում էր, ինձ համար դա շոկ  էր, և այն, ինչի հետ չէի կարող համակերպվել, դա ամենամեծ խնդիրն էր: Այնտեղ գնալը շատ տհաճ էր: Նորմալ բաղնիքի և ցնցուղի բացակայությունն ինձ համար նույնպես ողբերգություն էր: Ես պատրաստվում էի զանգահարել հայրիկիս՝ ինձ ետ տանելու համար, բայց ես փոխեցի միտքս, քանի որ հանդիպեցի ՆՐԱՆ: Անդրանիկը Լիլիի խորդ եղբայրն էր, մեր ծանոթության ժամանակ նա 24 տարեկան էր: Նա ավարտել էր քաղաքի գյուղատնտեսական ինստիտուտը և վերադարձել էր գյուղ: Նա ուներ մԻ հին Նիվա, որը մայրն էր գնել, խմող հայր, փոքր անասնապահական ֆերմա, որով օգնում էր մորը առավոտից երեկո և նորմալ աշխատանքի բացակայություն: Բայց դա չխանգարեց, որ մեր սիրավեպը շատ արագ զարգանա: Մենք շատ էինք սիրում միմյանց, Անդրանիկը շատ գեղեցիկ և ռոմանտիկ էր:

Мой парень (муж) встретил свою первую любовь... | О любви и жизни | Яндекс Дзен

Մեկ շաբաթ անց ես հեռացա, բայց Անդրանիկը շաբաթը մեկ անգամ գալիս էր քաղաք: Այսպիսով, ամառն անցավ: Աշնանը եղանակը թույլ չէր տալիս շատ ժամանակ անցկացնել փողոցում, և ես Անդրանիկին քարշ էի տալիս առևտրի կենտրոնով, գնում էի այն ինչ ուզում էի, բայց Անդրանիկը նեղվում էր դրանից, քանի որ չէր կարողանում վճարել իմ գնումների համար: Հոկտեմբերին ես ծնողներիս հետ մեկնեցի հանգստանալու, իսկ մեր վերադարձից հետո Անդրանիկը կրկին եկավ, ես նրան ամեն ինչ պատմեցի, ցույց տվեցի լուսանկարներ: Իսկ այդ երեկո ես նրան տարա այն ռեստորանը, որին ես սովոր էի, նա այնտեղ իրեն շատ անհարմար էր զգում, համարյա ոչինչ չէր պատվիրել իր համար: Եվ այն բանից հետո, երբ նրանք հաշիվը բերեցին, նա ինձ թույլ չտվեց վճարել, հանեց իր գրպանում եղած ամբողջ գումարը, վճարեց և այլևս չվերադարձավ:

Ես վիրավորված էի, մտածում էի, որ նա դադարել է ինձ սիրել ու լքել է ինձ: Լիլյայի և իմ խսակցություններում Անդրանիկը մեզ մոտ արգելված թեմա էր, ուստի ես ոչ մի բան չգիտեի նրա կյանքի մասին: Անցավ 10 տարի․ Այս ընթացքում ես ավարտեցի ինստիտուտը: Հայրս շուտ մահացավ սրտի կաթվածից, և ոչ ոք չկար, որ կարողանար մայրիկիս և ինձ շքեղ կյանքով ապահովել, իսկ կուտակված միջոցներն արագ սպառվեցին: Հորս հին կապերի շնորհիվ ես աշխատանք ստացա բանկում` որպես սովորական աշխատող, միջին աշխատավարձով: 23 տարեկանում ես դուստր ունեցա, բայց նրա հոր հետ ամուսնությունը չստացվեց:

Перша любов - почуття на все життя - Стосунки - TCH.ua

Իսկ Լիլիի ծննդյան օրը ես հանդիպեցի Անդրանիկին, միայն թե նա շատ էր փոխել: Նրա ներկայիս կյանքն առատ էր (թանկարժեք հագուստ, թանկարժեք ժամացույց, թանկարժեք մեքենա), բայց նա միևնույն ժամանակ ինձ էր նայում սիրառատ հայացքով, ինչպես 10 տարի առաջ:

Այս տարիների ընթացքում նա զբաղվել է անասնաբուծությամբ և զարգացրել  էր բիզնեսը: Այդ երեկո մենք միասին անցկացրեցինք, իսկ որոշ ժամանակ անց ամուսնացանք: Մենք արդեն երկու դուստր ունենք, մեր ընդհանուր դուստրն արդեն 5 տարեկան է: Մենք ապրում ենք գյուղին մոտ, չնայած մեր զուգարանը փողոցում չէ, բայց ես դեռ չեմ սիրահարվել գյուղին, և ես այստեղ ինձ վատ եմ զգում: Ամուսնուս որոշ սովորություններ ինձ նյարդայնացնում են: Օրինակ՝ երեխաների հետ նրա զրույցը շատ կոպիտ է ընթանում: Չնայած այն հանգամանքին, որ մենք կարող ենք շատ բաներ մեզ թույլ տալ, նա կոտրվածը չի շպրտում, այլ պահում է՝ ասելով, որ հանկարծ պետք կգա: Նա կարող է ձկնորսական կոշիկներով ու կեղտոտ ջինսերով երեխաներին տանել դպրոց: Դե, կան շատ նման կենցաղային մանրուքներ: Նա սիրում է ինձ, բայց երեխաների աչքի առաջ կարող է հեշտությամբ վիրավորել ու նվաստանալ ինձ:

Ես չեմ պատրաստվում լքել նրան, բայց այդպիսի կյանքը զայրացնում է ինձ: Այլևս հնարավոր չէ փոխել հասուն մարդուն:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: