Մուրացկանը փրկեց իմ կյանքը, իսկ ես էլ օգնեցի նրան… ես տեսա, թե ինչպես է մուրացկանը վազելով գալիս դեպի մեր կողմ

Նման բան ամեն օր չի լինում: Բարեբախտաբար, կան մարդիկ, ում համար միևնույն չէ, թե ինչ է կատարվում ուրիշների
հետ:Դեպքը եղել է մի քանի ամիս առաջ: Ուշ ժամի վերադառնում էի տուն: Ավտոտնակների մոտ ինձ դիմավորեցին մի խումբ
երիտասարդներ՝ մոտ 16-17 տարեկան:

Հավանաբար, նրանք հետևել էին ինձ և տեսել, որ բանկոմատից նոր եմ հանել մեծ գումար: Ի դեպ, դա իմ աշխատավարձն էր,
որով մենք ողջ ամիս պիտի ապրեինք:

Գուցե ինձ նյութապաշտ անվանեք, բայց պիտի խոստովանեմ, որ այդ պահին անհանգստանում էի ոչ թե կյանքիս, այլ գումարի
համար: Ես գիտեի, որ այդ տղաներին իմ արյունը պետք չէ: Այդ պահին հիփոթեքի, ապառիկների և վարկերի ամսական
վճարումների և երեխաների վարձը վճարելու միտքն ինձ ուղղակի տանջում էր…Երիտասարդները արդեն շատ մոտ էին ինձ, երբ
ավտոտնակների հետևից մի մուրացկան դուրս եկավ և սկսեց գոռալ ու թափահարել ձեռքին բռնած մեծ փայտի կտոր: Ես
հասցրեցի ոտքով հարվածել տղաներից մեկին, մնացածն էլ երևի վախեցան աղմուկից և փախան:

Ես մոտեցա իմ փրկչին.
—Շնորհակալ եմ: Փրկեցիք ինձ:
—Գուցե չմոտենայի, բայց տեսա, որ գումարիդ մասին ես մտածում: Նրանք երեկ մի հոգու հիվանդանոց ուղարկեցին: Գոնե
գլխով մտածես, երիտասարդ: Գումարը՝ թուղթ է, իսկ կյանքը՝ կյանք:

Ամաչեցի: Կանչեցի նրան իմ տուն: Կինս սեղան գցեց նրա համար, իմ հագուստից որոշակի իրեր տվեցի: Զրույցի ընթացքում
իմացանք, որ նա 47 տարեկան է, ժամանակին եղել է հարգված և կայացած մարդ, ուղղակի կյանքն է այդպես դասավորվել:
Ասացի նրան, որ վաղը երեկոյան գա մեր տուն:

Հաջորդ օրը զանգեցի հորեղբորս, նա մեծ գործարան ունի: Խնդրեցի, որ այդ մարդուն մի աշխատանք տա և մնալու մի
անկյուն:Նույն օրը երեկոյան նոր ընկերոջս հետ գնացինք գործարան, հորեղբայրս ասաց, որ նա պիտի տարատեսակ
աշխատանքներ կատարի, իսկ գիշերներն էլ կարող է քնել գործարանի առաջին հարկում գտնվող փոքրիկ սենյակում, այնտեղ
բազմոց կա:

Ընթացքում նրան պոլիկլինիկա գրանցեցինք, քանի որ փողոցային կյանքը թողել էր հետքը նրա առողջության վրա, և իրեն
բուժում էր անհրաժեշտ:Այդպես, մի մուրացկանի բարությունը փրկեց երկու հոգու կյանք…

աղբյուր

(Visited 520 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: