Մխիթարյանը նոր գրառում է կատարել վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակի հետ կապված

Henrikh Mkhitaryan-ը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության,

թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին,

ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով:

Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:

Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին!
Ձեր հետ եմ:

Հենո

 

(Visited 125 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: