Ընկերուհիս աշխատում է սուպերմարկետում: Վերջերս նա պատմում էր, թե իրականում շատ խանութներում ինչ է կատարվում, ու խորհուրդ տվեց զերծ մնալ որոշակի մթերք գնելուց:
Առանց փաթեթավորման հաց
Այսպիսի հացը հիմնականում ավելի համեղ է, ավելի թարմ ու մատչելի, քան փաթեթավորվածը, սակայն խնդիրը՝ գնորդներն են: Շատերը սիրում են ձեռք տալ հացին, ստուգել փափկությունը, դնել այս ու այն կողմ՝ լավագույն պատառին հասնելու համար:
Ստացվում է, որ նման հացը պաշտպանված չէ փոշուց, կեղտից ու բակտերիաներից:
Պատրաստի սնունդ
Պատրաստի աղցանները այն կատեգորիան են, որ ես ինքս երբեք չեմ գնում ու ոչ մեկին էլ խարհուրդ չեմ տալիս: Հնարավոր չէ իմանալ դրանց պատրաստման ճշգրիտ ժամկետը, նաև օգտագործված բաղադրիչների որակը:
Կիլոգրամով ձուկ
Հաճախ կարելի է տեսնել այսպիսի ձուկ, որն առաջարկում են գնել աղաջրի հետ միասին: Սակայն ինչպես իմանանք, թե այն ով է պատրաստել, ինչ պայմաններում: Ու ամենակարևորը, պատրաստման ժամկետը նույնպես մեծ առեղծված է:
Կիլոգրամով քաղցրավենիք
Այս դեպքում էլ պատճառը անբարեխիղճ գնորդներն են, որոնք կարող են բացել կոնֆետները, ձեռք տալ:
Առանց փաթեթավորման կիսաֆաբրիկատներ
Ես ինքս մի քանի անգամ տեսել եմ, թե ինչպես են մարդիկ ձեռք տալիս սառեցրած մթերքին: Բայց չէ որ սա այն դեպքը չէ, երբ կարելի է լվանալ եփելուց առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը