Մի հարուստ եղբայր աղքատ քույր է ունենում… Աղջիկը…

Կիսվում ենք մի լավ առակով, որը մեծ հետք կթողնի ձեր սրտում… Մի հարուստ եղբայր աղքատ քույր է ունենում… Աղջիկը ապրում էր կաթ վաճառելու ու հողամասում բանջարեղեն աճեցնելու շնորհիվ: Ամռանը նա կանգնում էր ճանապարհի մոտ, վաճառում սունկ ու հատապտուղներ,

իսկ ձմռանը ապրում էր այն գումարով, որը կարողացել էր կուտակել տաք եղանակին: Եղբայրը ամաչում էր քրոջից, երբեք չէր կանչում իրենց տուն՝ քաղաք: Տղամարդը ապրում էր շքեղ տան մեջ, բայց քրոջ համար այնտեղ տեղ չկար: Քույրը չէր նեղանում եղբորից, ու

անգամ բոլոր տոներին նրա ընտանիքին նվերներ էր ուղարկում, որոնք ինքն էր պատրաստում: Աղջիկը երբեք ու ոչինչ չէր խնդրում ունևոր հարազատից: Նրան վերաբերվում էր ըմբռնումով ու հարգանքով, մինչդեռ ինքը ապրում էր փոքր խրճիթում: Անցան տարիներ… Եղբոր բիզնեսը փակվեց

գործընկերների խարդախության պատճառով: Կինը լքեց նրան՝ ընտրելով ամուսնու հարուստ ընկերոջը, բնակարանը վերցրեցին՝ անթիվ պարտքերի պատճառով: Ու այդ ժամանակ եղբայրը հիշեց գյուղում բնակվող քրոջ մասին… Իսկ քրոջ մոտ ամեն ինչ լավ է. ունի 4 կով, խոզեր,

մեքենա, որով սեփական արտադրանքը տանում է քաղաք: Նա այնպիսի սեղան գցեց եղբոր առաջ, որ վերջինիս բերանը բաց մնաց զարմանքից… Առակի իմաստը հետևյալն է. երբեք թքած մի ունեցեք այն հողի վրա, որը քեզ ծնել է, ու երես մի թեքեք հարազատ արյուն ունեցողներից…

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: