Մի դստերս տվեցի բարձրագույն կրթություն, իսկ մյուսին՝ բնակարան, բայց փոքր աղջիկս կարծում է, որ դա անարդար է և մենք սխալ ենք վարվել իր հետ

Մենք ունենք երկու դուստր։ Նույն կերպ դաստիարակել ենք նրանց, աջակցել, որ լավ ապրեն և սովորեն։ Երկու դուստրերիս էլ խորհուրդ էի տալիս լավ սովորել, որպեսզի համալսարանում անվճար ուսում ստանան: Եվ այսպես, դուստրերս մեծացան, մեծն առանց խնդիրների անվճար ընդունվեց համալսարան, իսկ փոքրը՝ ոչ։ Նա շատ լացեց, խնդրեց վճարել համալարանի համար, չցանկացավ աշխատել։ Սկզբում ուզում էինք մեր բնակարանը (ժառանգական) տալ մեր աղջիկներին հավասար բաժնեմասերով։

Բայց երբ նա խնդրեց վճարել իր ուսման համար, ասացինք, որ այդ դեպքում բնակարանը կստանա մեծ աղջիկս։ Նա երևի թե դրական ու բացասական կողմերը չկշռելով համաձայնեց։ Իսկ հիմա, երբ նրանք արդեն ավարտել են համալսարանը և սկսել կարիերա, փոքր դուստրս նեղացել է։ Քանի որ այս օրերին մեծն արդեն տեղափոխվում է իր բնակարանը, իսկ փոքր դուստրս զայրացած, հաշվարկում է, թե որքան պետք է վճարի վարձով բնակարանի համար։

Կարծում եմ՝ ճիշտ եմ վարվել, քանի որ փոքր դստերս հետ մենք պայմանավորվածություն ունեինք։ Ես չեմ ուզում կիսել բնակարանը, այն կմնա ավագ դուստրս. Կարծում եմ փոքր դուստրս է մեղավոր, որ անվճար չի ընդունվել։ Հասկանալի է, որ կրթության և բնակարանային ծախսերը համարժեք չեն։ Բայց ավագ դուստրս ստացել է կրթաթոշակ, իսկ փոքրը ամբողջությամբ ստացել է մեր ֆինանսական աջակցությունը։

Ես դեռ չգիտեմ, թե ինչպես շփվեմ փոքր աղջկաս հետ։ Հուսով եմ, որ նա մի օր կհասկանա, որ մենք ճիշտ ենք վարվել: Այժմ նրանք աշխատում են։ Փոքր աղջիկս դեռ ապրում է մեզ հետ, բայց կարծում եմ, որ նա նույնպես կզարգացնի իր կարիերան և ինքն իր համար բնակարան կգնի ու մի օր շնորհակալություն կհայտնի, որ մենք այդքան գումար ենք ներդրել նրա կրթության համար։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: