Մի անգամ ընկերս իրենց տանը ինձ ցույց տվեց իր կնոջ ներքնազգեստը…

Մի քանի ամիս առաջ ընկերս ինձ հրավիրեց իրենց տուն:Նա տարավ ինձ իրենց սենյակ և ցույց տվեք կնոջ ներքնազգեստներից մեկը:


Նա ասաց,որ գնել է այս ներքնազգեստը մի քանի տարի առաջ Փարիզից: Կինը երբեք չի հագել այն,քանի որ միշտ սպասում էր ինչ-որ յուրահատուկ օրվան:Նա ասա,որ արդեն այդ ժամանակը եկել է:

Ընկերս մոտեցավ մահճակալին,դրեց ներքնազգեստը դրա վրա և ասաց ճիշտ ժամանակը եկել է:Բանն այն է,որ ընկերոջս կինը նախորդ օրը մահացել էր…

Նա երկար ժամանակ նայում էր այդ իրերին և հանկարծ պտտվեց ու ասաց. -Գիտես,ես հասկացա,որ պետք չէ ոչինչ պահել հատուկ օրվա համար:Այս կյանքի ամեն վայրկյանը հենց այդ յուրահատուկ պահն է: Նրա խոսքերն ամբողջովին փոխեցին իմ կյանքը…

Հիմա ես կարդում եմ իմ սիրած գրքերը հետաձգելու փոխարեն:Ես ավելի հաճախ եմ հանդիպում հարազատներիս և ընկերներիս հետ:Միայն հիմա եմ ես հասկանում,որ մեր կյանքը ամբողջությամբ փորձ է,որը պետք է գնահատել: Ես ամեն օր գինի եմ խմում հարսանիքի ժամանակ նվեր ստացած թանկարժեք բաժակներով:Հագնում եմ ամենալավ կոստյումը, անգամ ուղղակի խանութ գնալու համար:

Ես սկսել եմ օգտագործել իմ ամենասիրելի օծանելիքն ամեն օր,այլ ոչ միայն տոն օրերին:Ես արդեն ուզում եմ տեսնել,զգալ,լսել ու արարել այստեղ և այսօր: Ես անընդհատ մտածում եմ,թե ինչ կաներ ընկերոջս կինը,եթե իմանար,որ հաջորդ օրը նա էլ չի լինելու:Նա երևի կզանգահարեր իր այն ընկերներին,ում վաղուց չէր տեսել,կհավաքեր իր ընտանիքի բոլոր անդամներին և կգնար իր սիրելի ռեստորան:

Այսօր ես բաց չեմ թողնում ինձ տրված ոչ մի հնարավորություն:Ես չեմ պահում այն ամենն,ինչ ինձ չի երջանկացնում:Ես հաճախ եմ ինքս ինձ հիշեցնում,որ իմ ապրած յուրաքանչյուր վայրկյանը ինքնին յուրահատուկ է:

Նյութը հրապարակման պատրաստեց` Haytimes.ru-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: