Մի անգամ Աստված իր մոտ է կանչում բոլոր կենդանիներին ու․․․ երկար տարիների պատմություն ունի, որը մինչ օրս չի կորցրել իր ար դիականությունը։Մի օր Աստված իր մոտ է կանչում բոլոր կենդանիներին ու․․․ երկար տարիների պատմություն ունի, սակայն մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը Մի օր Աստված իր մոտ է կանչում բոլոր կենդանիներին և ասում․․․
Այս առակը տարիների պատմություն ունի.Այս առակը երկար տա- րիների պատմություն ունի, սակայն մինչ օրս չի կորցրել իր արդիակ անությունը,իսկ դա վկայում է այն մասին, որ մարդու կյանքն այն քան էլ չի փոխվել վերջին հարյուրամյակների ընթացքում։ Աստված հա վաքում է բոլոր կենդանի էակներին և որոշում բաշխել յուրաքանչյուրին իր ապրելու երկարությունը։ Առաջին հերթին իր մոտ է կանչում մարդուն․
-Դու մարդ ես, խոշոր էակ ես, այնպես որ քեզ 20 տարի եմ տալիս։
-Քիչ է․․․ -մտածում է մարդը, բայց չի վիճում Աստծո հետ և մի կողմ է անցնում։Հետո մոտենում է ձին․
-Ձի, վերցրու, քեզ 40 տարվա կյանք եմ նշանակում, մեծ կենդանի ես, երկար էլ ապրիր։
-Խնդրում եմ, խղճա ինձ։ 40 տարի պարանոցիս ու մեջքիս ինչպես եմ այդքան ծանրություն կրելու։ Ինձ 20-ը բավական է․․․Մնացածը մարդուն տուր։ Աստված համաձայնվում է և իր մոտ կանչում կովին։ 40 տարի էլ առաջարկում է կովին, սակայն վերջինս հրաժարվում է․
-Աստված ջան, չեմ ուզում։ Ես ինչպես 40 տարի դիմանամ ինձ կթելուն։ 20-ը հերիք է, մնացած տարիները թող իմ փոխարեն մարդը ապ րի։ Աստված համաձայնվում է և հաջորդիվ իր մոտ է կանչում շանը։
-Շուն, 30 տարի կապրես։
-Աստված իմ, գթա ինձ։
Ինչի՞ս է պետք 30 տարի կապված նստել դռան մոտ ու հաչալ, մեկ էլ ոսկորներ կրծել։ Տուր ինձ 15, 15-ն էլ մարդուն թող լինի։ Իսկ Աստվ ած ի՞նչ։ Համաձայնվեց, հետո էլ կանչեց կատվին, ով իրեն առաջարկված 20 տարուց 10-ը տվեց մարդուն՝ չցանկանալով այդքան ժամա նակ ապրել ու մուկ բռնել։Այդ ժամանակվանից էլ մարդ այսպես է ապրում․․․
-Սկզբում 20 տարի ապրում է անհոգ ու ուրախ։ Հետո գալիս են ձիու տարիները, երբ մարդ աշխատում է, իր մեջքին կրում ծանր բեռը՝ աշխատանք, տուն, ընտանիք․․․Հաջորդ 20 տարիները, որոնք կովն էր նվիրել, ապրում է հանուն երեխաների, թոռների, ովքեր «կթում ու կթում են»՝ պահանջելով տուն,մեքենա, գումար․․․
Հետո շան տված 15 տարիներն են,երբ մարդ նստում է տանը, հսկում այն, փոքր երեխաներին հետևում,երբեմն դուրս գնում։Իսկ երբ գա լիս են կատվի տարիները, կախված է նրանից՝ թե որքանով բախտը կբերի․ կամ կշոյեն գլուխը, կամ էլ դուրս կգցեն